Հետադարձ կապ
Նորություններ
Քննարկվեցին բնակֆոնդի գույքագրման հարցերը
Հանրապետության բնակարանային ֆոնդի ֆիզիկական եւ բարոյական մաշվածության գույքագրման եղանակով հաշվառման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը օգոստոսի 20-ին ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին: ... կարդալ ավելին »
Լոռու մարզում կայացավ բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը
Օգոստոսի 18-ին Վանաձորում քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի նախագահությամբ կայացավ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը: ... կարդալ ավելին »
Օրակարգում “Փոքր կենտրոնն է”
Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ Երևան քաղաքի “Փոքր կենտրոնի” կառուցապատման կանոնակարգմանն ուղղված օրենսդրական առաջարկությունների և նախագծերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: ... կարդալ ավելին »
Ուշադրության կենտրոնում են անօթեւանների խնդիրները
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում օգոստոսի 11-ին անցկացվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: ... կարդալ ավելին »
Տոնդ շնորհավոր, հայ շինարար
Օգոստոսի 10-ին, Մոսկվայի տանը տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն` նվիրված <<Շինարարների օրվան>>: Հանդիսությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, նախարարներ, փոխնախարարներ, անվանի շինարարներ և ճարտարապետներ: ... կարդալ ավելին »
Քննարկվում են գյուղական բնակավայրերի շահառուների փաստաթղթային փաթեթները
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում օգոստոսի 4-ին անցկացվեց երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային հարցերի հանձնաժողովի նիստ: ... կարդալ ավելին »
Մեկնարկում է շենքերում էներգաարդյունավետության ծրագիրը
«Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ուսումնասիրություն» ծրագրի մեկնարկը հայտարարելու նպատակով օգոստոսի 2-ին տեղի ունեցավ հանդիպում քաղաքաշինության նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ պատվիրակությունների միջև: ... կարդալ ավելին »
Բնակարանների վիճակահանություն Գյումրիում
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցում կայացել է Գյումրիում կառուցվող բազմաբնակարան շենքերի 1756 բնակարաններից նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 92 հատ (60 հատ` մեկ, 26 հատ` 2 եւ 6 հատ 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը: ... կարդալ ավելին »
Գյումրիում բաշխվեց 586 հատ մեկ սենյականոց բնակարան
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին Գյումրիում կայացած “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի 640 մեկ սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանության արդյունքում բնակարան ստացան վիճակահանությանը մասնակցող 586 ընտանիք: ... կարդալ ավելին »
Բացվեց Ճապոնացի ճարտարապետների ցուցահանդեսը
Հուլիսի 17-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում բացվեց “Ցուցահանդես «Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները” խորագրով շարժական ցուցահանդեսը: ... կարդալ ավելին »
