ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Մեկնարկում է շենքերում էներգաարդյունավետության ծրագիրը

«Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ուսումնասիրություն» ծրագրի մեկնարկը հայտարարելու նպատակով օգոստոսի 2-ին տեղի ունեցավ հանդիպում քաղաքաշինության նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ պատվիրակությունների միջև:
Կողմերը կարևորեցին դեռևս 2011 թվականին հավանության արժանացած ծրագրի մեկնարկը, որի նպատակն է նպաստել բազմաբնակարան բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում նշվեց, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է նշյալ ծրագրին տրամադրել տեխնիկական աջակցություն: Հայկական կողմն ընդգծեց ծրագրի իրականացման գործում հասարակության իրազեկվածության ապահովման հանգամանքը:
Տեղեկացնենք, որ ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրով նախատեսված «Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործում» միջոցառման իրականացման ապահովմանը: