ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Բնակարանների վիճակահանություն Գյումրիում

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցում կայացել է Գյումրիում կառուցվող բազմաբնակարան շենքերի 1756 բնակարաններից նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 92 հատ (60 հատ` մեկ, 26 հատ` 2 եւ 6 հատ 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցել են նախորդ վիճակահանություններին տարբեր պատճառներով չներկայացած ընտանքիները: Արդյունքում բաշխվել է 6 հատ` մեկ, 25 հատ` 2 եւ 45 հատ մեկ սենյականոց բնակարաններ:
Ինչպես եւ նախորդ վիճակահանության ժամանակ հայտարարել էր նախարար Ս. Թադեւոսյանը վիճակահանությունից հետո կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն:
Նույն օրը նախարար Ս. Թադեւոսյանի նախագահությամբ կայացել է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով հաշվառված մոտ 40 ընտանիքների փաստաթղթային փաթեթները:
Օրվա ընթացքում նախարարը շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով այցելել է “Մուշ-2” եւ “Անի” թաղամասեր: <<Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրները նախարարության համար գերակա խնդիրներ են, ուստի որքան մենք հետեւողական ենք, փաստաթղթերի հավաստիության առումով, նույնքան էլ կարեւորում ենք շենքերի ժամկետին, ինչպես նաեւ սեյսմակայուն, որակյալ շահագործման հանձնելու հանգամանքը>>,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է նախարարը: