2020թ. մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում
ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամներ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձիք
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք՝ բացառությամբ համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից մուտք գործողների կամ վերջին 14 օրվա ընթացքում այդ երկրներում գտնված անձանց
- Համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքի անդամներ
- Առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքներով պայմանավորված և համապատասխան հիմնավորում ունեցող անձիք, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականները՝ ծնողները, ամուսինը/կինը, երեխաները, քույրը և եղբայրը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամները՝ համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը/կինը՝ բոլոր դեպքերում՝ սահմանապահ զորքերի հրամանատարի հատուկ թույլտվության առկայության դեպքում
- Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից կամ Վրաստանից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ և փոխարինող մեկ վարորդ
- Ուղևորափոխադրում, բեռնափոխադրում, ռազմական կամ սանիտարական թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմ
- Պարետի որոշմամբ՝ այլ առանձնահատուկ դեպքերում
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր ժամանում են Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետություն մուտք գործելուն նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են ստորև ներկայացվող համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրներում (տարածքներում)
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում ստորև ներկայացվող համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրներից (տարածքներից)
ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ* ՑԱՆԿ`
* Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության դեպքում կառավարության որոշումներով սահմանված են այլ առանձնահատկություններ
| Երկիր / Տարածք | Որոշման ամսաթիվ | |
|---|---|---|
|  | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | 23.03.2020 | 
|  | Ավստրալիա | 23.03.2020 | 
|  | Ավստրիա | 17.03.2020 | 
|  | Բելգիա | 17.03.2020 | 
|  | Գերմանիա | 17.03.2020 | 
|  | Դանիա | 17.03.2020 | 
|  | Էստոնիա | 23.03.2020 | 
|  | Թուրքիա | 23.03.2020 | 
|  | Իռլանդիա | 23.03.2020 | 
|  | Իսպանիա | 17.03.2020 | 
|  | Իսրայել | 23.03.2020 | 
|  | Իտալիա | 17.03.2020 | 
|  | Իրանի Իսլամական Հանրապետություն | 17.03.2020 | 
|  | Լատվիա | 23.03.2020 | 
|  | Լեհաստանի Հանրապետություն | 23.03.2020 | 
|  | Լիտվա | 23.03.2020 | 
|  | Լյուքսեմբուրգ | 23.03.2020 | 
|  | Խորվաթիա | 23.03.2020 | 
|  | Կանադա | 23.03.2020 | 
|  | Կիպրոս | 23.03.2020 | 
|  | Կորեայի Հանրապետություն | 17.03.2020 | 
|  | Հունաստան | 23.03.2020 | 
|  | Հունգարիա | 23.03.2020 | 
|  | Ճապոնիա | 17.03.2020 | 
|  | Մալթա | 23.03.2020 | 
|  | Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն | 17.03.2020 | 
|  | Նիդերլանդներ | 17.03.2020 | 
|  | Նորվեգիա | 17.03.2020 | 
|  | Շվեդիա | 17.03.2020 | 
|  | Շվեյցարիա | 17.03.2020 | 
|  | Չեխիայի Հանրապետություն | 23.03.2020 | 
|  | Չինաստան | 17.03.2020 | 
|  | Պորտուգալիա | 23.03.2020 | 
|  | Ռումինիա | 23.03.2020 | 
|  | Ռուսաստանի Դաշնություն | 23.03.2020 | 
|  | Սլովակիայի Հանրապետություն | 23.03.2020 | 
|  | Սլովենիայի Հանրապետություն | 23.03.2020 | 
|  | Վրաստան | 23.03.2020 | 
|  | Ֆինլանդիա | 23.03.2020 | 
|  | Ֆրանսիա | 17.03.2020 | 

 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             (2).jpg) 
                             
                             
                             
                            .jpg) 
                             
                            