ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Գյումրիում բաշխվեց 586 հատ մեկ սենյականոց բնակարան

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին Գյումրիում կայացած “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի 640 մեկ սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանության արդյունքում բնակարան ստացան վիճակահանությանը մասնակցող 586 ընտանիք:

Ինչպես նախորդ վիճակահանությունների ժամանակ, այս անգամ եւս վիճակահանությանը նախ մասնակցեցին առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնեցին բնակարան ստանալ առաջին հարկերում: Մյուս շահառուները վիճակահանությանը մասնակցեցին ըստ հերթական համարների:

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց, որ “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում բազմաբնակարան շենքերի 1756 բնակարաններից բաղկացած 38 բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին: Նա ընդգծեց, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիքների բնակարանային խնդիրը նախարարության գերակա խնդիրներից է եւ մշտապես գտնվում է հանրապետության նախագահի եւ վարչապետի հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ բնակարանների բաշխման վիճակահանությանը հրավիրվում են մասնակցելու շենքերի կառուցվածքում առկա բնակարանների թվին համապատասխան երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, հերթացուցակում հաշվառված եւ բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքները: