Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր

ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

  • թիրախը՝ հենց ծախսի նպատակով է որոշվում,
  • շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
  • օժանդակության ձևը՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում
  • հիմնական պայմաններ՝

վարկի նպատակ

համաֆինանսավորման չափ

վերաֆինանսավորման չափ

Սուբսիդավորման չափ

աշխատակիցների

50%

100%

ամբողջությամբ*

հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների

50%

100%

ամբողջությամբ*

հումքի

40%

50%

6%**

սարքավորումների

25%

50%

5%**

կոմունալ վճարների

45%

90%

10%*

սննդի

30%

50%

8%**

 

  • համաֆինանսավորում՝ լուծում է գրավի պակասի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,
  • վերաֆինանսավորում՝ լուծում է արժութային ռիսկի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,
  • սուբսիդավորում՝ լուծում է տոկոսադրույքի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,


Պայմանները գործում են վարկերի մինչև 250մլն համարժեքի համար:

Դիմելու վայրը՝ բանկեր և վարկային կազմակերպություններ:

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

  • թիրախը՝ գյուղատնտեսության ոլորտ,
  • շահառու՝ ոլորտի ռեզիդենտ տնտեսավարող և անհատ, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, ինչպես նաև գյուղ.կոոպերատիվներ,
  • օժանդակության ձևը՝ տոկոսադրույքների սուբսիդավորում, իսկ կոոպերատիվների դեպքում նաև համաֆինանսավորում (այդ թվում՝ լիզինգի),
  • հիմնական պայմաններ՝ բոլոր գյուղատնտեսական նպատակների համար:

Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն ՀՀ դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝
• սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 36 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 12-ամսյա ժամանակահատվածի համար.
• տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 400 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 200 մլն դրամին համարժեք.
• սուբսիդավորման չափերն ավելանում են 0,5%-ի չափով:

Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 100 մլն ՀՀ դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝

• սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 48 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 24-ամսյա ժամանակահատվածի համար.
• սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 500 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 250 մլն դրամին համարժեք.
• սուբսիդավորման չափերն ավելանում են 1%-ի չափով:
Նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:
Նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման սուբսիդավորված գումարի կրկնակի չափով:

Դիմելու վայրը՝ իր բանկը և վարկային կազմակերպությունը:

 
ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• թիրախը՝ ՓՄՁ-ներ,
• շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
• օժանդակության ձևը՝ վարկերի տրամադրում՝ շրաջանառության չափից կախված առավելագույնը 50մլն ՀՀ դրամ:

հիմնական պայմաններ՝
-ոլորտներ՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն,նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն.
-2019թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ,
-2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը,
-վարկի առավելագույն չափը 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում 12%,
-ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
-ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն (վերջինիս դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով):

Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

 
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

  • թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
  • շահառու՝ 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
  • շահառուների պոտենցիալ քանակ՝ 12.000-ից ավել տնտեսավարողներ,
  • օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
  • հիմնական պայմաններ՝ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:


ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ աջակցություն միկրոձեռնարկատիրություններին,
• շահառու՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներ,
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով
• հիմնական պայմաններ՝
• 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
• 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ
• 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:


ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտ,
• շահառու՝ տնտեսավարողներ, ովքեր համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին,
• հիմնական պայմաններ՝
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից,
-վերջին 2 տարում գրանցված են ՀՀ-ում և պրոդուկտներ են ստեղծում, կամ 2 տարուց ավել գրանցված են ՀՀ-ում, ծառայություններ են մատուցում և պատրաստ են մշակել պրոդուկտներ,
կամ տեխնոլոգիական ընկերություններ են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ: 

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

• թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
• շահառու՝ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ 2-ից 100 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ,
• հիմնական պայմաններ՝ նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:
Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ աջակցություն մրցունակ գործարար ծրագրերի իրագործման՝ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը և շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը նպաստելու միջոցով:
• շահառու՝ ՀՀ տարածքում գրանցված կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,
• օժանդակության ձևը՝ 
արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրում:
Տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) արժույթը` դրամ.
2) ժամկետը` առավելագույնը 60 ամիս.
3) վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
4) մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
5) վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7- 10%:

• հիմնական պայմաններ՝
-համապատասխանում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքիով սահմանված չափանիշներին,
-հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել է բարվոք հարկային և վարկային պատմություն,
-գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն միջոցառման սկսնակների համար աջակցությանը,
- մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրն առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
• շահառու՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում 2-ից 100 վարձու աշխատող ունեցող տնտեսավարող
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
• օժանդակության չափի հաշվարկման մեթոդաբանությունը.

- մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին.
-5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝
ա. հաշվարկվում է տնտեսավարողի 2020 թվականի մայիս ամսվա ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանած աշխատակիցների թվին,
բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,
գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը և կլորացվում մինչև միավոր:
• հիմնական պայմաններ՝ նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:
• Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին: