ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Լոռու մարզում կայացավ բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը

Օգոստոսի 18-ին Վանաձորում քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի նախագահությամբ կայացավ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին շահառու գյուղական համայնքների ղեկավարները:
Նախարար Ս. Թադևոսյանը տեղեկացրեց, որ նշյալ ծրագրի մեկնարկից սկսած (2009թ.) Լոռու մարզի 24 գյուղական համայնքների հերթացուցակներում հաշվառված մոտ 1720 ընտանիքից, մոտ 1400-ը շինարարական ծրագրի շրջանակներում տուն ստանալու հավակնող են: “Այսօրվա դրությամբ 980 ընտանիք ճանաչվել է այս ծրագրի շահառու, որոնցից 552 ընտանիքի համար տներն արդեն իսկ կառուցված են: Կառուցման ընթացքում են շուրջ 380 տուն, որոնցից մոտ 170-ը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն սեպտեմբերին: Վանաձոր և Սպիտակ քաղաքներում նախատեսված է լրացուցիչ կառուցել մոտ 100 բնակարան: Ներկայում ընթանում է այդ բնակարանները ստանալու հավակնող ընտանիքների փաթեթներն անհրաժշետ փաստաթղթերով համալրելու գործընթացը”,- ավելացրեց պարոն Թադևոսյանը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին Լոռու մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված մոտ 70 ընտանիքների փաստաթղթային փաթեթները, որի արդյունքով էլ կպայմանավորվի առաջիկայում լրացուցիչ տների կառուցման քանակը: Հաշվի առնելով գյուղական բնակավայրերում շինարարական ընթացքի հետ կապված համայնքի ղեկավարների կողմից բարձրացրած խնդիրները` նախարար Ս. Թադևոսյանը հանձնարարեց առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպում համայնքի ղեկավարների և կառուցապատող ընկերության ղեկավարության հետ: