ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Քննարկվեցին բնակֆոնդի գույքագրման հարցերը

Հանրապետության բնակարանային ֆոնդի ֆիզիկական եւ բարոյական մաշվածության գույքագրման եղանակով հաշվառման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը օգոստոսի 20-ին ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին:
Նախարար Սամվել Թադևոսյանը կարեւորելով ծրագրի իրագործումը նշեց, որ այն հստակ պատկերացում կտա վթարավտանգ շենքերի քանակի, դրանց վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ եւ ընթացիկ նորոգումների անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ կբարձրացնի առկա բնակարանային ֆոնդի կառավարման արդյունավետությունը: Նախարարն ընդգծեց, որ ծրագրի իրագործումը նախատեսվում է մեկնարկել դպրոցական շենքերի ամրապնդման բարձրացմանն ուղղված նախագծերով:
Իր հերթին ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանը կարեւորեց ծրագրի իրագործումը` նշելով, որ ՀԲ-ում լավատեղյակ են մեր հանրապետության շենքերի սեյսմակայունության եւ տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներին: