ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Օրակարգում “Փոքր կենտրոնն է”

Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ Երևան քաղաքի “Փոքր կենտրոնի” կառուցապատման կանոնակարգմանն ուղղված օրենսդրական առաջարկությունների և նախագծերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և հասարակության շեշտված հետաքրքրությունը Երևանի կենտրոնի նկատմամբ` խորհրդակցությանը հրավիրված էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը տեղեկացրեց, որ ստացված առաջարկությունները, պարունակելով որոշակի տարբերություններ, մտահոգությունների մասով հիմնականում համընկնում են: Մասնավորապես, գրեթե միասնական կարծիք կա “Փոքր կենտրոնի” նկատմամբ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ ճանաչելու, գործող գոտիավորման նախագծերն ու կառուցապատման սխեմաները վերանայելու, հանրային օգտագործման կանաչ տարածքները պահպանելու, բարեկարգելու և ընդարձակելու ուղղությամբ: Կարևոր նշանակություն է տրվում նաև հուշարձան-շենքերի և դրանց պահպանման գոտիներում քաղաքաշինական գործունեության հետ առնչվող խնդիրներին, ինչպես նաև “Փոքր կենտրոնի” բեռնաթափմանը, կառուցապատման էկոլոգիական բաղադրիչի ուժեղացմանը, տրանսպորտային և հետիոտն ուղիների, բակային տարածքների, ստորգետնյա ուրբանիզացիայի կազմակերպմանն ու կատարելագործմանը:
Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ Կենտրոնի բեռնաթափման հիմնական գործիքը պետք է լինի նոր գոտիավորման նախագիծը, որով տարածքային տարբեր հատվածների համար կսահմանվեն կառուցապատման համապատասխան չափորոշիչներ:
Տիկին Ալավերդյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց “Փոքր կենտրոնի” սահմանները ուրվագծելու և խնդրի լուծումն օրենքով ամրագրելու անհրաժեշտության վրա:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ “Փոքր կենտորնի” աշխատանքային խումբը ձևավորվել է այս տարվա մայիսին` ՀՀ վարչապետի որոշմամբ: Խմբում ընդգրկված են քաղաքաշինության, մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևան քաղաքի ավագանու անդամներ, ճարտարապետա-շինարարական մասնագիտացված կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: