ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Բացվեց Ճապոնացի ճարտարապետների ցուցահանդեսը

Հուլիսի 17-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում բացվեց “Ցուցահանդես «Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները” խորագրով շարժական ցուցահանդեսը:

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին քաղաքաշինության նախարար Ս. Թադևոսյանը նշեց,-“ Ճապոնիայում 2011 թ–ին տեղի ունեցած մեծ աղետը, որն անվանվել է «Մեծ արևելաճապոնական երկրաշարժ» և դրան հաջորդած ցունամին խլել են հազարավոր մարդկային կյանքեր, ավերել են քաղաքներ, վնասել երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ենթակառույցներ: Ճապոնիան հայտնվեց ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում նաև այն պատճառով, որ երկրաշարժին և ցունամիին հաջորդեց Ֆուկուսիմա ատոմակայանի վթարը: Ունենալով նմանատիպ դաժան փորձ, մենք քաջ գիտակցում ենք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել համաշխարհային հանրության կարեկցանքն ու օգնությունը, այդ թվում` բարեկամ Ճապոնիայի աջակցությունը և ջերմ վերաբերմունքը, երբ 1988 թ-ին Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում, հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետևանքները”:

Ցուցահանդեսի նպատակն է Ճապոնիայի փորձով այցելուներին ծանոթացնել ճապոնացի և օտարյեկրյա ճարտարապետների գործունեությանը աղետի գոտու վերականգնման գործում: “Մենք ցանկանում էինք ցուցահանդեսն անցկացնել հենց Հայաստանում, քանի որ ձեր երկիրը նույնպես ունեցել է նման երկրաշարժ, որի ազդեցությունը մինչև այժմ էլ առկա է”,-ընդգծեց ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան նախարար-խորհրդան Իսիձե Մոտոյուկին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատունը, Ճապոնական հիմնադրամը, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը՝ հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնի մասնակցությամբ:

Ցուցադրությունը բաղկացած է 3 բաժնից` արձագանք արտակարգ իրավիճակին,
ապահովում ժամանակավոր կացարաններով և վերակառուցման ծրագիր: Ցուցադրությունում ներկայացված են աղետից հետո ճապոնացի և օտարերկրյա ճարտարապետների կատարված աշխատանքերը լուսաբանող լուսանկարներ, մանրակերտեր և տեքստեր։

Մինչ ցուցահանդեսի բացումը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը հյուրընկալել էր Ճապոնիայի ճարտարապետների պատվիրակությանը` պրոֆեսոր Մոտոսակա Մասատոնի գլխավորությամբ: Նախարար Ս. Թադևոսյանը պատրաստակամություն հայտնեց կիսվել հայկական ճարտարապտության փորձով ու տեղեկատվությամբ: Իր հերթին
պատվիրակության ղեկավար պրոֆեսոր Մոտոսակա Մասատոն նշեց, որ ուսումնասիրության ծավալուն նյութ է Սպիտակի երկրաշարժը, քանի որ ժամանակին այդ քաղաքում փլատակ դարձած շենքերի տիպերից ներկայում նաև այլ երկրներում կան:

Վորոնշյալ նախաձեռնությունն իրականացվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20 ամյա միջոցառումների շրջանակներում: Աղետների նվազեցման համաշխարհային փորձի ուսումնասիրությունը կարևորվել է նաև այս տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում: