ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Ուշադրության կենտրոնում են անօթեւանների խնդիրները

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում օգոստոսի 11-ին անցկացվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում եւ Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով բնակարան ստանալու համար հաշվառված ընտանիքների փաստաթղթային փաթեթները:
Քննարկման առարկա դարձավ նաեւ հուլիսի 27-ի նիստին ներկայացված, ինչպես նաեւ վիճակահանությունից եւ նիստից հետո ցուցակագրված ընտանիքներին եւս մեկ անգամ բնակապահովման հարցի մասին իրազեկման խնդիրը: