Հետադարձ կապ
Նորություններ
Կառավարությունը հաստատել է պետական ծառայողների մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորրորդ փուլի կանոնները
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից ... կարդալ ավելին »
Քննարկման թեման Տավուշի մարզի տարածական պլանավորման նախագծերն էին
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցած հերթական խորհրդակցության թեման՝ «Միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագրի» վերաբերյալ էր, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ծրագիրն իրականացրած կազմակերպություններից Երևաննախագիծ ՓԲԸ ... կարդալ ավելին »
«Տարվա նախագիծ և կառույց-2017» միցույթ-ցուցահանդես
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» սրահում ցուցադրվում են «Տարվա նախագիծ և կառույց-2017» միցույթ-ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները: Միցույթ-ցուցահանդեսին ներկայացվել են թվով 13 հայտ «Ճարտարապետական իրականացված կառույց», «Ճարտարապետական նախագիծ», «Լանդշաֆտային ... կարդալ ավելին »
Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստին գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգում: Առաջարկվող փոփոխության արդյունքում էականորեն կկրճատվի փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը և պահանջվող ժամանակը, ավելի արդյունավետ և ... կարդալ ավելին »
<<Ճարտարապետական գործունեության մասին>> ՀՀ օրենքը ընդունվել է
Այսօր ՀՀ Ազգային Ժողովը 92 կողմ ձայնով միաձայն ընդունել է <<Ճարտարապետական գործունեության մասին>> ՀՀ օրենքը: Նախoրեին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել էր օրենքի նախագծի լրամշակված և վերջնական տարբերակը՝ օրենքի ընդունումը հատկապես կարևորելով երիտասարդ ճարտարապետների գործունեության համար, նշելով նաև, որ ... կարդալ ավելին »
Ներկայացվել են Տավուշի մարզի տարածական պլանավորման նախագծերը
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագրի» իրականացման վերաբերյալ, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցել են «Հայնախագիծ» ԲԲԸ մասնագետները և քաղաքաշինության պետական կոմիտեի ... կարդալ ավելին »
Նարեկ Սարգսյան. Հուշարձանը սպեղանի կդառնա անհայտ կորածների հարազատների համար
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀԲԸՄ ցուցահանդեսների սրահում մասնակցել է ԿԽՄԿ 25-ամյա գործունեությանը նվիրված ընդունելությանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի նախաձեռնած ցուցահանդեսին, ուր ներկայացվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների պատմությունները և նրանց հիշատակին նվիրված հուշարձանը:... կարդալ ավելին »
Հյուսիսային պողոտան բոլորեց տասնամյակը
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում Հյուսիսային պողոտայի հեղինակ ճարտարապետների, մասնագիտական շրջանակների և հասարակայնության մասնակցությամբ այսօր բացվել է պողոտայի տասնամյակի առիթով կազմակերպած <<Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր, վաղը>> խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված ցուցանմուշները փաստագրում են Երևանի ... կարդալ ավելին »
Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր, վաղը…
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի <<Թամանյան>> սրահում 2017 թ. նոյեմբեր 16-ին, ժամը 16-ին տեղի է ունենալու Հյուսիսային պողոտայի տասնամյակի առիթով կազմակերպվող <<Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր, վաղը>> խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կոչված է ներկայացնել Երևանի նորագույն ... կարդալ ավելին »
Նարեկ Սարգսյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի հերթական նստաշրջանին
Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 8-10-ը կայացել է Միավորված ազգերի կազմակերպու¬թյան եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի 78-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինու¬թյան պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նստաշրջանը նպատակ ուներ ամփոփելու այնպիսի միջազգային համաձայնագրերի իրականացման ձեռքբերումներն և մարտահրավերները, որպիսիք են Կայուն Զարգացման Օրակարգը՝ մինչև 2030 թվականը, Քաղաքների զարգացման ... կարդալ ավելին »