«Տարվա նախագիծ և կառույց-2017» միցույթ-ցուցահանդես
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» սրահում ցուցադրվում են «Տարվա նախագիծ և կառույց-2017» միցույթ-ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները:
Միցույթ-ցուցահանդեսին ներկայացվել են թվով 13 հայտ «Ճարտարապետական իրականացված կառույց», «Ճարտարապետական նախագիծ», «Լանդշաֆտային ճարտարապետություն», «Ինտերիերի դիզայն», «Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում» և «Լավագույն տպագիր հրատարակություն (ֆիլմ) ճարտարապետության բնագավառում» անվանակարգերում:
Ներկայացված աշխատանքների վերաբերյալ ժյուրիի (նախագահ՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյան) մասնագիտական եզրակացությունը հայտնի կլինի դեկտեմբերի 20-ից հետո:
Տեղեկացնենք նաև, որ հաղթողների համար նախատեսված են մրցանակներ`
առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներ:
Մասնակիցներին հանձնվելու են նաև մասնակցության դիպլոմներ և մրցույթ-ցուցահանդեսի կատալոգներ: