ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.12.2017

Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները

http://www.gov.am/am/news/item/13342/#

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստին գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգում:

Առաջարկվող փոփոխության արդյունքում էականորեն կկրճատվի փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը և պահանջվող ժամանակը, ավելի արդյունավետ և բովանդակալից կլինի շահագրգիռ մարմինների մասնակցությունը գործընթացում, փաստաթղթերի իրագործման միջոցառումների ամենամյա ամփոփումը և փոփոխությունների կատարման հիմնավորման անհրաժեշտությունը կբարձրացնեն համայնքների ղեկավարների պատասխանատվությունը գործընթացի նկատմամբ, մշակվող փաստաթղթերի կազմը և բացատրագրի ներկայացման նոր սկզբունքները կբարելավեն փաստաթղթերի տրամաբանական կառուցվածքը:

Մասնավորապես, նախատեսվում է կրճատել հաստատված փաստաթղթերում փոփոխություն կատարելու համար սահմանված ընթացակարգերը՝ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցումը դարձնելով հասցեական՝ կախված առաջարկվող փոփոխությունների բնույթից:

Կկանոնակարգվեն տարածական պլանավորման փաստաթղթերով նախատեսված միջոցառումների կատարման գործընթացը՝ ստեղծելով այն մեխանիզմները, որոնց շնորհիվ պետք է բարձրանա փաստաթղթերի նախագծման որակը, իրագործման արդյունավետությունը, փոփոխությունների նպատակահարմար ծավալը:

Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, պարզեցված գլխավոր հատակագծերի և համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: