ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


06.12.2017

<<Ճարտարապետական գործունեության մասին>> ՀՀ օրենքը ընդունվել է

Այսօր ՀՀ Ազգային Ժողովը 92 կողմ ձայնով միաձայն ընդունել է <<Ճարտարապետական գործունեության մասին>> ՀՀ օրենքը:

Նախoրեին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել էր օրենքի նախագծի լրամշակված և վերջնական տարբերակը՝ օրենքի ընդունումը հատկապես կարևորելով երիտասարդ ճարտարապետների գործունեության համար, նշելով նաև, որ այն ճարտարապետ մասնագետների գնահատված լինելու համար հիմնարար քայլ է: 

Նախագծի վերաբերյալ ԱԺ-ում դրական գնահատականներ են հնչել վերջինիս լրամշակման ընթացքում կարևոր մասնակցություն ունեցած հարցի հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Խոսրով Հարությունյանի և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի ելույթներում, ովքեր հույս են հայտնել, որ խնդրո առարկա նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո էականորեն կբարելավվեն այն խնդիրները, որոնք կան այսօր ոլորտում:

Հիշեցնենք, որ <<Ճարտարապետական գործունեության մասին>> ՀՀ օրենքը մշակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ: