ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.12.2017

Քննարկման թեման Տավուշի մարզի տարածական պլանավորման նախագծերն էին

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցած հերթական խորհրդակցության թեման՝ «Միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագրի» վերաբերյալ էր, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ծրագիրն իրականացրած կազմակերպություններից «Երևաննախագիծ»  ՓԲԸ մասնագետները և ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների ու քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ և համակարգմամբ ՀՀ Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացը, մասնավորաբար`  «Երևաննախագիծ»  ՓԲԸ կողմից իրականացված՝ Տավուշ-1 և Տավուշ-5 չափաբաժիններով նախատեսված նախագծերը:

Նախագծերի հեղինակները հանգամանալի ներկայացրել են իրականացված աշխատանքը՝ նախագծային լուծումները և առաջարկությունները՝ նշված երկու միկրոռեգիոններում ընդգրկված համայնքների տարածքային զարգացման համար:

Առաջարկները հիմնավորվել են փաստացի իրավիճակի ուսումնասիրությամբ և տարածքների համալիր գնահատմամբ: Հաշվի են առնված նաև համայնքների ղեկավարների և բնակիչների առաջարկությունները:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հանրապետության սահմանամերձ այդ տարածաշրջանին հատկանշական գյուղատնտեսական և արդյունաբերական, կրթամշակութային, զբոսաշրջային, ներդրումային, ընդհանրապես,   բնակչության զբաղվածության խնդիրների լուծմանը միտված ուղղություններին:

Ամփոփելով ծավալված քննարկումը, Ն. Սարգսյանն աշխատանքի բնույթը նկատի առնելով, հանձնարարել է ծրագիրն իրականացնող մասնագետներին նախագծերում ներառված առաջարկությունները կրկին անգամ քննարկել շահագրգիռ և ճյուղային գերատեսչությունների հետ, որպեսզի ավարտուն տեսքի բերված՝ նախագծերն ու առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացվի և սահմանված կարգով ընթացք տրվի: