ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.11.2017

Նարեկ Սարգսյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի հերթական նստաշրջանին

Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 8-10-ը կայացել է Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի 78-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նստաշրջանը նպատակ ուներ ամփոփելու այնպիսի միջազգային համաձայնագրերի իրականացման ձեռքբերումներն և մարտահրավերները, որպիսիք են Կայուն Զարգացման Օրակարգը՝ մինչև 2030 թվականը, Քաղաքների զարգացման նոր օրակարգը և Կայուն բնակարանային տնտեսության մասին ՄԱԿ-ի Ժնևյան խարտիան:

Նստաշրջանի 2-րդ օրը կայացել է Նախարարական համաժողովը, որը նվիրված էր ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի հիմնադրման 70-ամյակին:

Համաժողովի ժամանակ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրում մատչելի բնակարանների հասանելիության մասով իրականացված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
Նախարարական համաժողովն ամփոփվել է կայուն բնակարանային տնտեսության և քաղաքային զարգացման մասին Ժնևի նախարարական հռչակագրի ստորագրմամբ:

Ժնևում կայացել է նաև Նարեկ Սարգսյանի հանդիպումը շվեյցարաբնակ գործարար Վարդան Սիրմաքեշի հետ: Հանդիպման ժամանակ  քննարկվել են գործարարի կողմից Հայաստանում իրականացվելիք մի շարք  ներդրումային ծրագրերին առնչվող խնդիրներ, մասնավորապես` <<Հին Երևան>> և Երևան քաղաքում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը: