Հետադարձ կապ
Նորություններ
Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները «Կարգավորման ազդեցության գնահատման» դասընթացի ավարտին ստացել են վկայականներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանն ու բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը մասնակցել են «Կարգավորման ազդեցության գնահատման» կիրառական դասընթացին, որի ավարտին ստացել են վկայականներ։... կարդալ ավելին »
Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման միջոցառումները՝ համաժողովի օրակարգում
Երևանում անցկացվում է բազմաբնակարան շենքերի էներգախնայողության հիմնախնդրի վերաբերյալ եռօրյա համաժողով, որին մասնակցում են ոլորտի մասնագետները, միջազգային և հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝... կարդալ ավելին »
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ
Սիրելի΄ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնանային այս գեղեցիկ տոնն առիթ է մեծարանքի և երախտագիտության խոսքերով ընդգծելու կանանց կարևորությունը մեր կյանքում։ Առիթ՝ շնորհակալություն հայտնելու անսահման նվիրման, հոգատարության, աշխարհի ներկապնակը վառ գույներով լցնելու համար։... կարդալ ավելին »
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մարզերում դիտարկել է քաղաքաշինական ծրագրերի ընթացքը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այցերով եղել է Տավուշի և Սյունիքի մարզերում։ Կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ այցելել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» պուրակի շինարարական աշխատանքների ընթացքին:... կարդալ ավելին »
Այսօր հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է
Հին տոմարով մարտի 4-ը հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է: Պատմության քառուղիներում հայ նոր ճարտարապետության հիմնադրի թողած հետագիծը բարձրագույն գնահատականի է արժանի: Երևանի դիմագծի և խորհրդանիշ դարձած կառույցների համար մենք պարտական ենք Ալեքսանդր Թամանյանին: Նրա ձեռքով մշակվեց Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը. Երևանն ունեցավ անձնագիր:... կարդալ ավելին »
Պատմության և մշակույթի հուշարձան համարվող շենքերը մատչելի կդառնան հաշմանդամություն ունեցող անձանց համար
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագծին, որի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիությունը:... կարդալ ավելին »
Պետական կառույցների և մասնագիտական հանրության ներկայացուցիչները քննարկել են կառուցապատման հիմնախնդիրները
Կառուցապատման հիմնախնդիրները քննարկելու նպատակով մարտի 1-ին տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով ամենամյա ժողովը: Միջոցառմանը հրավիրված էին... կարդալ ավելին »
Օրակարգում աղետի գոտու տնակների հիմնախնդրի կանոնակարգման հարցերն են
Կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդող ժամանակահատվածում իրականացված փաստագրման արդյունքների հիման վրա շարունակվում են երկրաշարժից հետո տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների (տնակների) հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները: Այդ գործընթացի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտում կայացել է ... կարդալ ավելին »
Ճարտարապետական հանրությունը նշել է ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի 90-ամյակը
Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի 90-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են... կարդալ ավելին »
Արթուր Թարխանյանի՝ խորհրդանիշ դարձած ճարտարապետական ժառանգությունը
Երևանի խորհրդանիշ դարձած կառույցներ և ազգային հույզերն արտահայտող հուշարձաններ կերտած ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Արտավազդի Թարխանյանն այսօր կդառնար 90 տարեկան։ Նրա հեղինակած շինությունները ... կարդալ ավելին »