ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.03.2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ

Սիրելի΄ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնանային այս գեղեցիկ տոնն առիթ է մեծարանքի և երախտագիտության խոսքերով ընդգծելու կանանց կարևորությունը մեր կյանքում։ Առիթ՝ շնորհակալություն հայտնելու անսահման նվիրման, հոգատարության, աշխարհի ներկապնակը վառ գույներով լցնելու համար։

Քաղաքաշինության կոմիտեի սիրելի΄ գործընկերուհիներ, դուք համակարգի մյուս աշխատակիցների հետ կիսում եք պատասխանատու գործի հաջողություններն ու դժվարությունները՝ պատվով կատարելով ձեզ վստահված առաքելությունը։ Բարձր գնահատելով ձեր ավանդը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ արժանապատիվ և սրտացավ աշխատանքի համար։

Քաղաքաշինության բնագավառի սիրելի΄ կանայք, բնությունից ձեզ տրված՝ ընտանիքն անսասան պահելու և ջերմ անկյուն ձևավորելու հատկությունը դուք կիրառում եք նաև մասնագիտության մեջ՝ նախագծելով և ստեղծելով քաղաքաշինական հարմարավետ ու բարեկարգ միջավայրեր։ Լինելով նոր կյանքի աղբյուր՝ դուք միաժամանակ նոր գաղափարների և ոգեշնչման աղբյուր եք։

Սիրելի΄ մայրեր, ձեր ուսերին սերունդներ կրթելու և հայ զինվոր դաստիարակելու աստվածային առաքելությունն է: Հայ ժողովրդի համար պատասխանատու ժամանակշրջանում մաղթում եմ, որ ընտանիքներում սերունդների միջև կապը երբեք չընդհատվի, և դուք վայելեք ձեր ընտանեկան երջանկությունը:

Սիրելի΄ հայուհիներ, առողջ եղեք, սիրված ու գնահատված և շարունակեք ձեր արևային ժպիտով յուրահատուկ իմաստ և երանգ հաղորդել մեր կյանքին։

Արմեն Ղուլարյան
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ