Երկրաշարժից 30 տարի անց` դեռ քանի՞ ընտանիք է սպասում բնակարանի
21.11.2018; https://iravunk.com/news/71754
Սպիտակի եւ Գյումրի ավերիչ երկրաշարժից անցել է շուրջ երեսուն տարի: Աղետ, որի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ մնացին անօթևան: Նրանցից շատերն այսօր ունեն բնակարաններ, որոշներն ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, մի մասն էլ արտագաղթել է:
Իսկ քանի՞ ընտանիք է դեռ հույսով սպասում պետության կողմից բնակարաների տրամադրմանը, փորձեցինք պարզել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանից, ով այսպես պատասխանեց.
- Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր:
Հ.Գ. Ե՞րբ ի վերջո կվերանա աղետի գոտի կոչված հասկացությունը եւ այլ մանրամասներ կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարներում: