Աղետի գոտում մնացել է ընդամենը 500 անօթևան ընտանիք․ պաշտոնյա
Քաղաքաշինության պետական կոմիտեի՝ 2019 թվականի կարևորագույն աշխատանքներից մեկը լինելու է աղետի գոտու վերականգնումը։ Հաջորդ տարվա բյուջեն ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում քննարկելու ընթացքում այս մասին հայտարարեց կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։
Նրա խոսքերով՝ այժմ կա քաղաքական կամք, և մնում է վերջին ջանքերը գործադրել խնդիրը վերջնականապես լուծելու համար։
«Մնացել է ընդամենը 500 անօթևան ընտանիք»,- հայտարարեց Էլոյանը։
Սրանից բացի՝ իր գերակա խնդիրներից մեկն էլ կոմիտեն համարում է Երևանի գերկենտրոնացումից խուսափելու անհրաժեշտության մասին տեղեկացնելը։
Պաշտոնյայի խոսքերով՝ պետք է ծայրամասերում և այլ համայնքներում ստեղծել այլ կենտրոններ, որտեղ կգնան մարդիկ ժամանցի ու աշխատանքի համար։