ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.10.2018

Ստուգայցեր կլինեն Կոտայքի մարզի բոլոր գազալցակայաններում

25.10.2018; https://www.aravot.am/2018/10/25/989346/

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրություններ է իրականացնելու մարզի թվով 40 ԱԳԼՃԿ –ներում տեղակայված հասարակական զուգարանների՝ օրենքի պահանջներին և նորմատիվներին համապատասխանելու վերաբերյալ: Ստուգայցի նպատակն է պարզել

ԱԳԼՃԿ-ների տարածքներում առկա՞ են սանհանգույցներ, թե՞ ոչ, Համապատասխանու՞մ են դրանք սահմանված նորմատիվներին, թե՞ ոչ Սանհանգույցների առկայության և սահմանված նորմատիվներին համապատասխանելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ցուցանակները ճանապարհի երևացող և բանուկ հատվածներում փակցվա՞ծ են, թե՞ ոչ:

Ստուգայցը կազմակերպվելու է Առողջապահական պետական տեսչության հետ միասին: Նախնական փուլում տնտեսվարող սուբյեկտներին կտրվեն համապատասխան ցուցումներ՝ եղածը կանոնակարգելու, համապատասխանեցնելու օրենսդրության պահանջներին, իսկ այն վայրերում, որտեղ չկան հասարակական զուգարաններ, օրենսդրության պահանջներին համապատասխան կառուցել:

Մարզպետարանի կողմից տրված ցուցումները չկատարող տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն վարչական տույժերի՝ դաշտն ամբողջությամբ կարգավորելու նպատակով: Ստուգայցերը սկսվելու են հոկտեմբերի 29-ից և պարբերական բնույթ են կրելու: Երկու շաբաթվա ընթացքում աշխատանքային խումբը կլինի բոլոր 40 ԱԳԼՃԿ-ներում:

Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, առաջնորդվելով իրավական ակտերի պահանջներով՝ կատարել համապատասխան աշխատանքները, ցուցումները և սպասարկման տարածքները ապահովել համապատասխան սանիտարական նորմերով հաստատված հասարակական զուգարաններով:

Ստուգումներ իրականացնելու հիմքում ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ 10.10.2018թ.-ի N 01/ 15.2/8091-18 հանձնարականն է և Քաղաքաշինության Պետական Կոմիտեի նախագահի 15.10.2018թ-ի N 124-Լ հրամանի պահանջները (Հեղուկ Վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում սանհանգույցներին ներկայացվող պահանջների ուղեցույցը հաստատելու մասին):