ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.09.2018

Ճարտարապետության նոր լեզվամտածողություն ստեղծողը. բացվեց Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը

25.09.2018;
https://armenpress.am/arm/news/948558.html

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված՝ «Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ» ցուցահանդեսի բացումը:

Ռաֆայել Իսրայելյանի թոռան՝ ճարտարապետ Արամ Ղանալանյանի խոսքով՝ ցուցահանդեսը եզակի է նրանով, որ հիմնական նմուշները չեն ցուցադրվել անկախության տարիներից ի վեր. «Ներկայացված են ինչպես կառուցված աշխատանքներ, նաև տարբերակներ, որոնք չեն իրականացվել, այնպես էլ մրցութային նախագծեր, որոնց մասնակցել է Իսրայելյանը: Դրանք շատ հետաքրքիր են և ուսանելի:

Ցուցադրված են  նաև Իսրայելյանի քաղաքաշինական տեսլականից որոշակի նախագծեր: Դրանք ցույց են տալիս, թե ինչպես էր Իսրայելյանը տեսնում Երևան քաղաքը, քաղաքի կառուցապատումը, երբ Երևանը  ամբողջապես կառուցապատված չէր, ինչպես հիմա է: Ցուցադրված են հասարակական, բնակելի, արդյունաբերական շինություններ, ճարտարապետական փոքր ձևեր, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արևշատյանը ողջույնի խոսքը սկսեց թանգարանի անձնակազմին ուղղված շնորհավորանքով և ապա  խոսեց Իսրայելյանի կատարած աշխատանքների յուրահատկության մասին. «Ռաֆայել Իսրայելյանը կարողացել է ստեղծել և հայտնաբերել մի նոր լեզու, մի նոր լեզվամտածողություն, որը, իրապես միահյուսված է այն գաղափարաբանական ձևաչափի հետ, որը ծանոթ է որպես սոցռեալիզմ՝ ազգային ձևով, սոցիալիստական բովանդակությամբ»:

Արևշատյանը հավելեց, որ այդ լեզվամտածողությունը որոշ ժամանակ անց ստացավ ավելի հղկված արտիկուլացում, հոդավորում արդեն 60-ականների շրջանում, որը ազդեցություն է գործում ոչ միայն ճարտարապետական միջավայրի վրա, այլև  կարողանում է փոխել մշակութային հարացույցը:

«Բազմաթիվ ճարտարապետներ կային, որոնք 1968 թվականին Սարդարապատի հուշահամալիրի բացումից հետո պարզապես վերանայեցին նախկինում իրենց կողմից նախագծված շենքերը, կառույցները: Եվ Իսրայելյանի  ազդեցությունը ոչ միայն հայկական ճարտարապետության վրա եղավ»,- ընդգծեց Ռուբեն Արևշատյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի խոսքով՝ ցուցահանդեսը նրանով է յուրահատուկ, որ ներկայացված են ստեղծագործություններն ու նրանց  տարբերակները, մի շարք  չիրականացված նախագծեր: «Հայկական ժամանակակից՝ հատկապես 20-րդ  դարի ճարտարապետության շատ խոշոր դեմքերի մեջ հատուկ տեղ են գրավում երկու անձնավորություն՝ Ալ.Թամանյանը, որը ստեղծեց ժամանակակից ճարտարապետության լեզուն և Ռաֆայել Իսրայելյանը, որն, իր տեսակի մեջ եզակի լինելով՝ ստեղծեց ազգային ճարտարապետության կերպարը՝ ժողովրդին շատ մոտ և ազգային»:

Ամեն կառույց ուներ իր փիլիսոփայությունը,ազգային մտածելակերպին համահունչ էր և ուներ հատուկ ճարտարապետական ձևեր, որն էլ հետագայում ունեցավ բազմաթիվ հետնորդներ: Նրա ստեղծագործությունները բազմաժանր էին  և բազմաշերտ:

Իսրայելյանը կարևորում էր ճարտարապետական ձևերի մտերմությունը և բնությունից բխումը, որը միջնադարյան ճարտարապետության կարևոր սկզբունքներից էր, և Իսրայելյանը  փայլուն կերպով և նորովի դա արտահայտեց:

Մենք տեսնում ենք նկարված գինու կարասները, խաղողը, նուռը, ինչպես են բնության տարրերը միահյուսվում կառույցի մեջ: Նա ոչ թե կրկնում էր միջնադարյան ձևը, այլ վերաիմաստավորում էր այն»,- ասաց Տեր-Մինասյանը:

Ներկայացված ստեղծագործությունների շարքում էին՝ «Վերածնունդ»  հուշահամալիրը՝ նվիրված Բաշ-Ապարանի հերոսամարտին, Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մրցութային նախագիծը, «Զանգաշտարակ»-ը, «Թևավոր ցուլեր»-ը և այլ աշխատանքներ: