ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.09.2018

Էլոյան. «Փոքր կենտրոնում այլանդակ կառուցապատում այլեւս չի լինի»

04.09.2018; https://mediamax.am/am/news/yerevan/29990/

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը երաշխավորում է, որ «Երեւանի փոքր կենտրոնը այլեւս այլանդակ կերպով չի կառուցապատվի բարձրահարկ շենքերով կանաչ տարածքների հաշվին»:

«Օրերս դադարեցրել ենք Թումանյան փողոցի բակերում երկու 16 հարկանի շենքերի շինարարությունը: Ոչ ոք այլեւս չի կառուցելու ինչ պատահի եւ որտեղ պատահի: Յուրաքանչյուր նշանակալից շինարարություն կենթակարկվի մանրակրկիտ ուսումնասիրության՝ շինարարական նորմերին եւ կանոնակարգերի համապատասխանության առումով: Մեր հիմնական նպատակն է քաղաքի ծայրամասերի կառուցապատումը եւ զարգացումը: Աշխատեք մեր երկրի ապագայի համար: Երեւանի կենտրոնի հետագա խտացումը աղետի կբերի», - ասել է Ավետիք Էլոյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում:
 
Մեկնաբանելով Շինարարների օրվա կապակցությամբ իր ունեցած ելույթը, կոմիտեի նախագահն ասել է.
 
«Ես բառացիորեն ասել եմ հետեւյալը. «Այժմ ոչ թե առանձնատներ եւ եկեղեցիներ կառուցելու ժամանակն է, այլ համալսարաններ կառուցելու եւ այգիներ հիմնելու ժամանակն է»: Այս արտահայտությունը փոխաբերական էր: Ոչ կոմիտեն, ոչ էլ ես, բնականաբար, չենք պատրաստվում արգելել եկեղեցիների կառուցումը: Մենք նույնիսկ համապատասխան ազդեցության լծակներ չունենք: Ի նկատի ունեի պետության եւ մարդկանց մոտեցումը առաջնահերթ խնդիրներին: Պետք է փոխել մտածելակերպը: Պետք է մարդկանց առաջին հերթին ապահովել կացարանով, աշխատանքով եւ մաքուր օդով: Ավելի լավ կլիներ, եթե մարդիկ եկեղեցիներ կառուցելու համար նախատեսված միլիոնավոր դոլարները ներդնեին մատչելի բնակարանների կառուցման մեջ: Ավելի լավ կլիներ, որ իրենց բարեգործությունն ուղղվեր ճարտարապետական հուշարձանների վերականգնմանն ու սահմանամերձ գյուղերում դպրոցների ու մարզական հրապարակների կառուցմանը: Կրկնում եմ, իմ հայտարարության մեջ որեւէ ենթատեքստ չկար»: