ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.07.2018

Քաղաքաշինության կոմիտեին սխալ են հասկացել. հիմնարկը կոչ է արել, ոչ թե որոշում

16.07.2018; http://yerevan.today/all/culture/18657/qaghaqashinutyan-komitein-skhal-en-haskacel-himnarky-koch-e-arel-och-te-oroshum

Հուլիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը:

Այն թերևս վերջին շրջանում ամենաշատ քննարկված և քննադատված արձաններից է: Որ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան պետք է լինի, դրանում որևէ կասկած չունենք, բայց այն տեղադրվում է պետական կառույցների անհամաձայնության պայմաններում:

Եթե քննադատությունները սկզբում վերաբերում էին արձանի արտաքին տեսքին, ապա վերջին շրջանում արդեն տեղադրման վայրն էր քննարկումների թիրախում:

Օրեր առաջ, երբ Մետրոպոլիտենի Հանրապետություն կայանի տարածքում՝ Վերնիսաժի մոտ, արդեն տեղադրվել էր արձանը և հարդարման աշխատանքներ էին կատարվում, Մշակույթի նախարարությունն ու Քաղաքաշինության կոմիտեն իրար հերթ չտալով մեկ արձանի տեղադրամն վայրն էին անթույլատրելի համարում, մեկ խախտումների մասին էին բարձրաձայնում, հանրային և մասնագիտական քննարկումների մասին խոսում: Արձանի հեղինակները լռում էին, շինարարները՝ անում իրենց գործը:

Հիշեցնենք՝ քաղաքաշինության պետական կոմիտեի՝ հունիսի 27-ի հայտարարության մեջ նշվում է, թե արձանի տեղադրումը կատարվում է քաղաքաշինական նորմերի խախտումներով: Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:

Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը: Խախտվել է նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը»,- ասված է կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ:

Կոմիտեն անհրաժեշտ էր համարում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ: Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել էր, որ «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը պետք է դարձնել հանրային քննարկման առարկա:

Ի՞նչ եղավ հայտարարություններից հետո, փորձեցինք պարզել գերատեսչություններիցց: Քաղաշինության կոմիտեից մեզ ասացին, որ մամուլն է սխալ հասկացել և տարածել իրենց հայտարարությունը՝ իրենք արձանի տեղադրման աշխատանքները դադարեցնելու գործառույթ չունեն: Ստացել են հասարակության մտահոգություններն ու արձագանքները, բարձրաձայնել դրանք և նույն ահազանգող քաղաքացիներին քննարկումներ ծավալելու կոչ արել: Ասել է, թե առանձին-առանձին խնդրի մասին խոսելու փոխարեն, հավաքվեք իրար հետ քննարկեք: Եվ փաստացի մարդիկ հավաքվել են և քննարկել, միայն թե ոչ թե այս կամ այն հարթակներում, այլ սոցցանցերում: Իսկ թե ինչ է եղել հետո, մեզ հորդորեցին դիմել այլ պատկան մարմինների:

Մշակույթի նախարարությունից մեզ հայտնեցին, որ լրացուցիչ մեկնաբանություն կտրվի ավելի ուշ:

Իսկ մինչ այդ, սպասենք ու արձանագրենք, որ հուլիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը: