ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.02.2018

Արարատի և Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրեր մինչ տարվա վերջ կստանան գլխավոր հատակագծեր

23.02.2018; https://armenpress.am/arm/news/923850/ararati-ev-syuniqi-marzi-bazmativ-bnakavayrer-minch-tarva.html

Արարատի մարզի 83 և Սյունիքի 138 բնակավայրեր մինչ տարվա վերջ կունենան գլխավոր հատակագծեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Հանրապետությունում 800-ից  ավելի բնակավայրեր չունեն գլխավոր հատակագծեր: Այդ բնակավայրերի մեծ մասը գյուղական են: Համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ գլխավոր հատակագծերը պետք է մշակվեին համայնքների բյուջեների հաշվին:

Սակայն հասկանալի է, որ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողացել կատարել: Իսկ  ՀՀ կառավարությունը պետական միջոցների հաշվին պետք է կազմեին մարզերի տարածքային հատակագծերը: Եվ դեռ 2016-ին օրենսդրական փոփոխությամբ ստեղծեցինք նոր տիպի համակցված հատակագծի սխեմա:

Նախորդ տարի մշակեցինք Տավուշի մարզի համակցված հատակագիծը, որի արդյունքում մարզի 55 բնակավայրերը ստացան գլխավոր հատակագծեր»,-ասաց կոմիտեի նախագահը:

Կոմիտեն այս տարի շարունակու է նույն գործընթացը Արարատի և Սյունիքի մարզերում: Գործընթացը կիրականացվի նաև մոտակա 3 տարիների ընթացքում, արդյունքում հանրապետության բոլոր բնակավայրերը կունենան գլխավոր հատակագծեր: