ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.02.2018

«Սասունցի Դավիթ» հրապարակում կիսակառույց շենքի քանդումը կմեկնարկի փետրվարի 26-ին. Նարեկ Սարգսյան

23.02.2018; https://news.am/arm/news/437974.html

«Սասունցի Դավիթ» հրապարակում բազմահարկ կիսակառույց շենքի քանդումը կմեկնարկի երկուշաբթի՝ փետրվարի 26-ին։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով, այս շենքի տարածքում նախատեսվում է երեք տարվա ընթացքում կառուցել բազմաֆունկցիոնալ կառույց, որում կլինեն հյուրանոցներ, բիզնես եւ առեւտրի կենտրոններ, ինչպես նաեւ բնակելի համալիր: Բացի այդ, ներդրողը համաձայնվել է վերականգնել «Սասունցի Դավիթ» նախկին կինոթատրոնը։
«Ներդրողը հայկական արմատներ չունեցող Լիբանանի քաղաքացի է, որը ծրագրում է ավելի քան 60 մլն դոլար ներդնել այս նախագծում», -ասել է նա:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սասունցի Դավիթ հրապարակում անավարտ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման աշխատանքները կիրականացվեն Majestic Square 1  եւ Majestic Square 2 օտարերկրյա ընկերությունների կողմից։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով, այդ ընկերությունները հիմնադրվել են 2016 թ. հուլիսի 28-ին Պիեր Կուլումջյանի կողմից, որը դադարել է ընկերության բաժնետեր լինելուց:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ կիսակառույց շինության ողջ երկայնքով դեպի հրապարակի կողմը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը կառուցապատում է իրականացրել: Հրապարակի աջ եւ ձախ կողմերում այժմ նրան պատկանող հասարակական նշանակության շինություններն են տեղակայված: Սեդրակյանը դրանք վարձակալությամբ է տրամադրել: