ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.12.2017

Երևանի տարածքը սեյսմիկ վտանգավոր գոտի է. մայրաքաղաքին սեյսմակայուն շենքեր են պետք

26.12.2017; https://armeniasputnik.am/armenia/20171226/9959718/erevan-seysmik-xularyan.html

Երևանը գտնվում է մինչև 9 բալանոց սեյսմիկ գոտում: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը:

Նա հայտնեց, որ կոմիտեում մշակվում է Հայաստանի սեյսմիկ քարտեզ, որով պետք է սահմանվեն նաև յուրաքանչյուր բնակավայրին ներկայացվող շինարարական պահանջները: Այսպես` մայրաքաղաքում կառուցվող շենք-շինությունները պետք է դիմանան մինչև 9 բալանոց երկրաշարժի: Այս պահին այդ նորմին, Ղուլարյանի խոսքով, համապատասխանում են միայն վերջին տարիներին մայրաքաղաքում կառուցված բազմաբնակարան շենքերը:
«Այսօր մեր մայրաքաղաքում իրականացվող կառուցապատման ծրագրերը համապատասխանում են սեյսմակայունության այդ պահանջներին»,- ասաց նա:

Սեյսմիկ տեսակետից ամենավտանգավոր տարածքը, մշակվող քարտեզի համաձայն, Շիրակի և Լոռու մարզերի` 1988-ի երկրաշարժից տուժած տարածքներն են: Այստեղ կառուցվող շենքերը պետք է կարողանան դիմակայել 9 և ավելի բալանոց ուժգնությամբ երկրաշարժերի:

Քաղաքաշինության կոմիտեն հաշվառել է նաև հանրապետության`սեյսմիկ տեսակետից առավել վտանգավոր շինությունները: Դրանք Հայաստանում 545 000-ն են, որից 428 000-ը բնակելի տներ են, 19 000-ը` բազմաբնակարան, 100 000-ը` հասարակական նշանակության շենքեր:

Ինչ վերաբերում է 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքերին, քանդման ենթակա շենքերի թիվը Հայաստանում հասնում է 500-ի և տարեցտարի ավելանում է: Գրեթե նույնքան է նաև սեյսմիկ վտանգավոր դպրոցների շենքերի թիվը:

«Կառավարությունը հաստատել է 2015-30թթ համար սեյսմիկ անվտանգ դպրոցների ցանկ և սահմանել է 452 դպրոցների ցանկ, որոնցից առանձնացվել է առավել վտանգավոր դպրոցների ցանկը և արդեն ընդգրկել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի մեջ: Այսինքն` այսօր կառավարությունը կարևորել է դպրոցների անվտանգությունն ու սկսել է ծրագրի իրականացումը»,- ասաց Ղուլարյանը` հավելելով, որ ծրագրի մեջ ընդգրկված դպրոցների թիվն այս պահին 46-ն է:

Դրանցից շուրջ 12-15-ի շենքերն ամրացնելն արդեն անիմաստ է: Դրանց համար, կոմիտեի փոխնախագահի խոսքով, ամենայն հավանականությամբ կկառուցվեն նոր շենքեր: Ծրագրի առաջին փուլի իրականացումից ու դրական արդյունքներ ստանալուց հետո կմեկնարկի նաև դրա երկրորդ փուլը, որում կներառվեն վտանգավոր ճանաչված այլ դպրոցների շենքեր ևս:

Ծրագրի արժեքը 670 մլն ԱՄՆ դոլար է: