Ջերմուկն անճանաչելիորեն կփոխվի. նախատեսվում են 30 մլն դոլարի ներդրումային ծրագրեր
07.10.2017; https://armenpress.am/arm/news/908152/jermukn-antchanachelioren-kpokhvi-nakhatesvum-en-30-mln-dolari.html
Ջերմուկը քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածք է, ուստի այստեղ իրականացվող ծրագրերն ամբողջությամբ գտնվում են հանրապետության Նախագահի անﬕջական համակարգման ներքո: Այդ մասին նշել է ՀՀ քաղաքաշինության պետական կոﬕտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ջերմուկում շրջայցից հետո: «Մենք Նախագահի հանձնարարությամբ մշակել ենք քաղաքի զարգացման ծրագիր, որն այս պահին կոնկրետ ուրվագծեր է ստացել: Մասնավոր ներդրուﬓերի հաշվին քաղաքի կենտրոնական հատվածի ամբողջական քաղաքաշինական աշխատանքները փորձելու ենք ավարտել մոտակա երեք տարիների ընթացքում: Մասնավոր ներդրողները սկսել են ﬔծ հետաքրքրություն ցուցաբերել Ջերմուկի նկատմամբ»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ, ասել է Նարեկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Նախագահի շրջայցի ընթացքում ներկայացրել են նոր մոնոլիտ երկաթբետոնե կամրջի կառուցման աշխատանքները:
Ըստ Քաղաքաշինության պետական կոﬕտեի նախագահի, ընթացիկ աշնանը կսկսվեն Ջերմուկի լճի ամբողջական բարեկարգման աշխատանքները, որոնք կշարունակվեն եկող տարի: «Ջերմուկում կառուցվելու է հետիոտն նոր փողոցային ողնաշար, ստեղծվելու է քաղաքային հրապարակ՝ նորակառույց երկու շենքով, որտեղից էլ հիﬓվելու է 700
ﬔտր երկարությամբ ճեմուղի՝ իր լուսավորությամբ, նստարաններով, կահավորման ամբողջական էլեﬔնտներով»,- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով, Ջերմուկում իրականացվում է նաև բնական հանքային ջրերից թերմալ սպա կենտրոնի կառուցման խոշոր ծրագիր, որտեղ լինելու են և բացօթյա, և ծածկված լողավազաններ: Տվյալ ներդրումային ծրագիրը գնահատվում է 20 մլն դոլար: Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ Ջերմուկում ընդհանուր ներդրուﬓերի ծավալն առաջիկա երեք տարիների ընթացքում գերազանցելու է 30 մլն դոլարը:
«Նշված շինարարական աշխատանքները կսկսվեն մոտակա օրերին և ամբողջական տեսանելի կլինեն, երբ բացվի շինարարական շրջանը՝ 2018-ի մարտ-ապրիլ աﬕսներին: Քաղաքն անճանաչելի կփոխվի, հանրապետության Նախագահի հանձնարարականը կիրականացվի ամբողջությամբ և վստահեցնում ենք, որ կունենանք զբոսաշրջային
ակտիվ կենտրոն»,- ասել է Քաղաքաշինության պետական կոﬕտեի նախագահը:
Ըստ նրա, ﬕ շարք ներդրումային հարթակներում առաջիկայում ներկայացվելու են այլ ներդրումային ծրագրեր ևս: «Կեչուտի ջրամբարի շուրջ նախատեսվում է կառուցել շվեյցարական ավան, քաղաքում իրականացնել փոքր ավիացիայի կենտրոնի հիﬓման ծրագիր, ինչը խթանելու է հատկապես արաբական երկրներից զբոսաշրջությունը: Վստահ ենք, որ այս տարիների ընթացքում կհաջողվի իրականացնել նաև Ջերմուկից-Սիսիան տանող ճանապարհի կառուցման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա քաղաքն ամբողջապես հանել փակուղային վիճակից և այն ուղիղ կապել հյուսիս-
հարավ ավտոճանապարհին»,- ասել է Նարեկ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը հոկտեմբերի 7-ի առավոտյան տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոﬕտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ջերմուկում, դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը: