Անթույլատրելի, տգեղ, գեղարվեստական զրո արժեքով նախագիծ է. Նարեկ Սարգսյանը՝ Արամի 32 շենքի մասին
01.09.2017; http://www.1in.am/2201062.html
«Միանշանակ անթույլատրելի, տգեղ, գեղարվեստական զրոյական արժեքով, չի կարող նման բան լինել: Համոզված եմ, որ այդպիսի նախագիծ չի հաստատվել և չի էլ կարող հաստատվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի՝ Արամի 32 հասցեում իրականացվելիք շինարարությանը։
Նրա խոսքով՝ նախագծում չկա որևէ էսթետիկա, չի կարող նման նախագիծ հաստատվել քաղաքապետարանում:
«Այդպիսի նախագծերն առանց մեր համաձայնության չեն կարող լինել»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Անդրադառնալով «Հին Երևան» նախագծին՝ Նարեկ Սարգսյանը նշեց, որ այն շատ բարդ նախագիծ է, բացի այդ, կա նաև իրացման խնդիր. «Մարդիկ են ապրում, իրացումն այդքան դյուրին չէ: Աշնանը կսկսվի Տերյան փողոցի ստորգետնյա հատվածի կառուցումը Հին Երևան ծրագրի շրջանակներում»,- հավելեց Նարեկ Սարգսյանը: