ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.06.2017

Ինչպես է լուծվելու Ֆիրդուսի հարցը (տեսանյութ)

27.06.2017; http://henaran.am/296020.html


Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Ֆիրդուսում շինարարություն է մեկնարկելու: Նա նաև հայտնեց, որ Երևանի 33-րդ թաղամասում իրականացվելու է լայնածավալ շինարարություն, բայց տարածքից վտարված բնակիչներին թաղամասում բնակարաններ չեն տրամադրվելու: Ֆիրդուսի անօթևան բնակիչներին այլ թաղամասերում բնակարաններ կտան: «Ամբողջ տարածքի վերաբերյալ Քաղաքաշինության նախարարությունն իմ ղեկավարությամբ նախկինում մշակել էր այդ տարածքի ամբողջ կառուցապատման նախագիծը: Քանի որ տարածքը գտնվում է տուպիկային վիճակում, այդ նախագծով մենք առաջարկում ենք երեք փողոցներ կառուցել՝ Խանջյանից, Տիգրան Մեծից և Բյուզանդից և մեկ մեծ հրապարակ, ծրագիրը այդպես է հաստատված:

Ըստ ծրագրի՝ տարբեր մարդիկ, ովքեր հետաքրքրված են կառուցապատում անելու, նրանք գալիս են, բանակցում են արժեքների վերաբերյալ: Այդ տարածքի զգալի հատվածի հետ կապված մենք արդեն ունենք ներդրողներ, որոնք շատ հետաքրքրված են, և իրացման ավարտից հետո գործընթացը կսկսվի»,- հավելեց Նարեկ Սարգսյանը:

Henaran.am-ի հարցին, թե տարածքից նախկինում վտարված և այսօր դեռևս այնտեղ ապրող բնակիչների խնդիրն ինչպես է լուծվելու, նա պատասխանեց. «Դուք ինձ էլի բնակիչներից եք հարց տալիս: Չեն մնա անտուն»: Հարցին, թե նոր կառուցվող այդ թաղամասում բնակարաններ տալո՞ւ են ֆիրդուսցիներին, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, դա կլինի շատ հեռու: Իրենց հետ քննարկվել է, իրենք ընտրում են բնակարաններ քաղաքի տարբեր հատվածներում կամ ֆինանսական միջոցներ, էդ պրոցեսը գնում է: Պաշտոնապես գիտեմ, որ մնացել են մոտ 20 ընտանիքներ: Առհասարակ ճիշտ է, եթե մարդը ապրում է կենտրոնում, ցանկալի չէ, որ այդ լանդշաֆտը փոխվի, բայց…»: