ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.06.2017

2016թ. Հայաստանում բնակարան են ստացել 1988-ի երկրաշարժից 287 տուժածներ. հաշվետվություն

27.06.2017; https://news.am/arm/news/397358.html

2016 թվականին Հայաստանում բնակարան են ստացել 1988-ի երկրաշարժից 287 տուժածներ։ Այս մասին նշված է 2016 թվականի Հայաստանի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում, որը քննարկվում է խորհրդարանական մշտական հանձնաժողովներում։

Նրանցից 187-ը բնակարանների գնման վկայագրեր կամ ֆինանսական միջոցներ են ստացել, մնացյալ 100-ը՝ բնակարաններ Ախուրյան գյուղի նորակառույց բազմաբնակարան շենքերում, Գյումրի քաղաքի մերձակայքում։ Շենքերի կառուցումն ավարտվել է 2016 թվականի դեկտեմբերին։ Դրանցից մեկում էներգիա խնայող տեխնիկական միջոց կկիրառվի։

Նշենք, որ Աղետի գոտում երկրաշարժից բոլոր տուժածներին նախատեսվում է բնակարան տրամադրել այս՝ 2017 թվականին։