Ջերմուկ քաղաքում կկառուցվեն հանքային ջրի լողավազաններ և բացօթյա ամֆիթատրոններ
16.06.2017; https://armenpress.am/arm/news/895266/jermuk-qaxaqum-kkarucven-hanqayin-jri-loxavazanner.html
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Ջերմուկում 10 մլն դոլար ներդրում է իրականացվելու բարեկարգման աշխատանքների համար։
«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոﬕտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«Ջերմուկում լուրջ ծրագրեր են իրականացվելու։ Համաշխարհային բանկը 10 մլն դոլարի ներդրում է անելու, որպեսզի բարեկարգման աշխատանքներ կատարվեն։ Այս հարցով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է զբաղվում, իսկ ﬔնք նախագծերի վերաբերյալ ուսուﬓասիրություններ ենք անում և ներկայացնում ﬔր չափորոշիչները»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Ջերմուկի քաղաքային զբոսայգին ամբողջությամբ վերանորոգվելու է, լճի հարևանությամբ իրականացվում է տաք հանքային ջրով համալիր լողավազանների շինարարություն։ Սա իրականացվում է մասնավոր ներդրողների կողﬕց։
«Բոլոր երկրներում, որտեղ կան հանքային տաք ջրեր, հիﬓական կառույցները հենց այդ լողավազաններն են և ﬔնք շատ շուտով այդ հարցին լուծում կտանք։
Ջերմուկում կա ձոր, որտեղից դեպի վերև լինելու է վերելակ: Քաղաքում առհասարակ լինելու է ամբողջական վերանորոգում՝ բնակելի հատվածի շենքերի ճակատների, մայթերի, փողոցների, եզրաքարերի լուսավորության։ Այստեղ նաև կառուցվելու է բացօթյա ամֆիթատրոն՝ նախագծերի էսքիզները քննարկելու ենք հաջորդ շաբաթ»,- ընդգծեց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոﬕտեի նախագահը: