ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.04.2017

Շիրակի և Լոռու մարզերի ևս 100 ընտանիքի բնակարանային խնդիր լուծում է ստանում

25.04.2017; https://armenpress.am/arm/news/888188/shiraki-ev-loru-marzeri-evs-100-yntaniqi-bnakaranayin-khndir.html

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից կհատկացնի 560 մլն դրամ Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում (հիﬓականում՝ Գյումրի քաղաքում) բնակարանային պայմանները ուբարելավելու իրավունք ունեցող 100 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի ապրիլի 27-ի նիստի օրակարգում:

Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերի 553 ընտանիքի բնակարանային խնդիրը, որի լուծման համար կպահանջվի մոտ 4 մլրդ դրամ:

ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ﬓացած, սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների կողﬕց հաշվառված և աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ﬓացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման
նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 2008-2016 թվականների ընթացքում ծրագրի շահառու է ճանաչվել 5381 ընտանիք:

Նշված 5381 ընտանիքից 2008-2016 թվականներին մոտ 64 մլրդ. դրամ ﬕջոցների հաշվին, լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիր: