ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.03.2017

Ճարտարապետության միակ թանգարանն առանձին շենք չունի

23.03.2017; http://www.aravot.am/2017/03/23/869220/

Մինչ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան պատմությունը խեղաթյուրելու ու մեր մշակույթի որոշ տարրեր անօրինական կերպով յուրացնելու փորձեր են անում՝ ճարտարապետության ազգային թանգարանը դրա դեմ պայքարի միջոցներ է կիրառում:

Մարտի 21-ին թանգարանում բացվեց «Այդ հեռու, մոտիկ միջնադարը…» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ցուցադրված են միջնադարյան հայ ճարտարապետության ձեռքբերումները, մասնավորապես՝ Արևելյան ու Արևմտյան Հայաստաններում այդ շրջանում կառուցված վանական համալիրները՝ լուսանկարների տեսքով: Հատկանշական է, որ ներկայացված շատ կառույցներ արդեն չունեն նույն տեսքը՝ ինչ տարիներ առաջ արված լուսանկարներում: Այսպես՝ Անիի Հովվի եկեղեցին նկարներում դեռ կանգուն է, այնինչ այդ շինությունից միայն մի պատ է մնացել:

Թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանն անվանեց սա ճանաչողական շատ կարևոր նշանակություն ունեցող ցուցադրություն. «Սա արվում է հասարակությանը տեղեկացնելու համար, որ մենք ունենք այսպիսի հարստություն, որը շատերը չեն ճանաչում: Օրինակ՝ Ավանում կա 6-րդ դարի տաճար, որ հանգուցային նշանակություն ունի ո՛չ միայն հայ, այլև համաշխարհային ճարտարապետության համար:Քանի՞ երևանցի գիտի դրա մասին. ինքս եմ հարցրել՝ շատերը չգիտեն»:

Ցուցադրվածը առկա նմուշների մի մասն է միայն: Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն և ներկայիս գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանը դա հետևյալ կերպ պարզաբանեց. «Ամբողջը ցուցադրելու համար մենք չունենք տարածք: Վաղուց ժամանակն է, որ բարձրացվի այն խնդիրը , որ Հայաստանում ճարտարապետության միակ թանգարանին տարածք է հարկավոր: Մենք այժմ գտնվում ենք Կառավարական 3-րդ շենքի նախասրահում, որը մի կերպ հարմարեցված է իբրև թանգարանային հատված, բայց չի բավարարում թանգարանագիտական միջազգային ոչ մի պահանջի: Մենք հույս ունենք, որ կունենանք առանձին տարածք՝ սրահներով, որտեղ կկարողանանք ներկայացնել պահոցում գտնվող նաև մյուս նյութերը. այնպես, որ ցուցադրությունն ունի նաև այս խորհուրդը»:

Բացի լուսանկարներից այցելուները հնարավորություն ունեն տեսնելու ուսանող-ճարտարապետների կողմից պատրաստված տարբեր վանական համալիրների մանրակերտները, ինչպես նաև նկարիչ Ռուբեն Ղևոնդյանի աշխատանքը՝ Բագրատունյաց շրջանի Անիի մանրապատկերը: