Երեւանում հայկական միջնադարյան ճարտարապետության ցուցահանդես է բացվել
21.03.2017; https://news.am/arm/news/380018.html
Ճարտարապետության ազգային թանգարանում բացվել է հայկական միջնադարյան ճարտարապետության ցուցահանդեսը:
«Սա վաղ եւ ուշ միջնադար է»: Այսպես է կոչվում Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարանի «Տրդատ» սրահում բացված ցուցադրությունը:
Այնտեղ ներկայացված են Հայաստանի, Արցախի եւ Թուրքիայի տարածքում գտնվող ինչպես հայտնի, այնպես էլ ոչ շատ հայտնի ճարտարապետական հուշարձանների լուսանկարներ, գծագրեր ու բեկորներ: Նյութերի տարազանությունը թույլ է տալիս ներկայացնել հուշարձաններից յուրաքանչյուրը, իսկ ամբողջական ծավալով պատրաստված կարծրատիպերը համալրում են այդ տպավորությունը: Լավ ներկայացված են հայկական եկեղեցիների տարբեր տեսակները` խաչաձեւ-գմբեթային կառույցներ, բազիլիկաներ:
Ցուցադրությունում կենտրոնական տեղ են զբաղեցնում Անի քաղաքին նվիրված նյութերը: Եվ, նախեւառաջ, հայկական հնամենի մայրաքաղաքի ռելիեֆային ամբողջ մանրակերտը: Մեր անցյալի այդ էջի նկատմամբ հետաքրքրությունը երբեք չի կորել, եւ ներկայացված նյութերն անկասկած հետաքրքրություն կառաջացնեն ինչպես մասնագետների, այնպես էլ պատմությամբ բոլոր հետաքրքրվողների շրջանում:
Հետաքրքիր է նաեւ ժամանակակիցի հետ համադրությունը: Որոշ ցուցանմուշներ ցույց են տալիս, թե ինչպես են նոր կառույցներում գործածվել հին վարպետների գաղափարները:
«Այս ցուցահանդեսը ծրագրային է, բայց ես նրան հատուկ նշանակություն եմ տալիս: Քանի որ Միջնադարը մեր պատմության այն ժամանակաշրջանն է, երբ մենք ամբողջ աշխարհում դարձել ենք մրցունակ` ամենազարգացած ու հարուստ երկրների հետ: Եւ մեր ճարտարապետությունը եղել է համաշխարհային ճարտարապետության առաջին շարքերում` իր հոգեւոր եւ գեղարվեստական արժանիքների շնորհիվ: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի վերջ, բայց մենք կցանակայինք այն ունենալ մեր մշտական ցուցադրությունում: Դա անել դեռ թույլ չի տալիս թանգարանի զբաղեցրած տարածքը: Երբ նոր շինություն ունենանք, անպայման կանենք դա: Բացի այդ, ներկայացված նյութերը չեն արտացոլում Միջնադարյան Հայաստանի ճարտարապետական զարգացման ամբողջ գործընթացը, այլ նրա առավել վառ փուլերը: Իսկ մենք կցանականայինք ընդհանուր պատկերը ներկայացնել` ամենավաղ հուշարձաններից մինչեւ գլուխգործոցներ, որոնք հայտնվել են համաշխարհային ճարտարապետության դասականների շարքում:
Այցելուների համար հետաքրքիր կլինի ցուցանմուշների այն հատվածը, որը Հայաստանում երբեք չի ցուցադրվել»,-ասել է թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը: