ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


10.03.2017

«Նոյ» ազգագրական թաղամասը կարող է դառնալ Հայաստանի մշակութային զբոսաշրջության այցեքարտ

10.03.2017; https://armenpress.am/arm/news/881960/noy-azgagrakan-taxamasy-karox-e-darnal-hayastani-mshakutayin.html

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոﬕտեի ﬕջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության կողﬕց մշակվել ու կառավարությանն է ներկայացվել «Նոյ ազգագրական թաղամասի» կառուցապատման ներդրումային ծրագիրը։ «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նախագիծը ներկայացրեց ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը։

- Պարոն Թարխանյան, որտե՞ղ է գտնվելու թաղամասը:

- Այն գտնվելու է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին և Դալմայի այգիներին հարող տարածքում։ Դա շատ յուրահատուկ լանջ է, որտեղից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և Երևանյան լիճը։ Հենց դրանով էլ կապ է ստեղծվում բիբլիական առասպելի և թաղամասի ﬕջև։

- Որքա՞ն է լինելու կառուցապատման մակերեսը։

- Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցապատել մոտ 9,2 հա մակերեսով հողատարածք։ Շուրջ 150 000 քմ կառուցապատմամբ ﬕ թաղամաս է լինելու, որտեղ տարբեր հատվածներում կկառուցվեն Հայաստանի տարբեր տարածքներին բնորոշ ժողովրդական տներ։

- Ինչպիսի՞ շինություններ են լինելու այդ թաղամասում։

- Լինելու են երկու և երեքհարկանի շինություններ, որոնք կունենան տարբեր ճարտարապետական ոճեր՝ Արևմտյան Հայաստանից, Արևելյան Հայաստանից։ Խոսքը ոչ թե հասարակական շինությունների մասին է, այլ ժողովրդական, այսինքն՝ սեփական առանձնատների և այն բնակելի կառույցների մասին։ Թաղամասի հատակագծային լուծման ﬔջ որպես հիմք է ընդունված դեռ ﬕջնադարից ﬔզ հայտնի Անի քաղաքի թաղամասերից ﬔկի հատակագիծը։
Նախատեսվում է այսպիսի ինքնատիպ ﬕջավայրում կառուցել փոքր-ինչ թեք փողոցներ, գողտրիկ անկյուններ, ինչով հնարավորություն կստեղծվի ﬕ փոքր այլ կերպ ներկայացնել ժողովրդական մշակույթը։

- Ինչպիսի՞ աշխատանքներ են նախատեսվում ցուցադրել։

- Գորգագործություն, կարպետագործություն, քանդակագործություն, նկարչություն, կավագործություն և բոլոր այն արվեստներն ու արհեստները, ինչով հարուստ է ﬔր երկիրը և հայ ժողովրդական ժառանգությունը։ Լինելու են նաև ցուցասրահներ, վաճառասրահներ նույն այդ վարպետների աշխատանքների համար։ Որպեսզի թաղամասը չլինի ինչ-որ ﬕ աշխատավայր, որտեղ մարդիկ գալիս են ուղղակի ﬔկ նպատակով, մտադիր ենք ժողովրդական վարպետներին տրամադրել որոշ բնակելի հատվածներ, որպեսզի բոլոր այդ արհեստագործները կարողանան ապրել։ Գուցե շենքերի առաջին հարկերում լինեն ցուցասրահները, երկրորդում՝ արվեստանոցները և երրորդ հարկերում՝ նրանց բնակարանները։ Այս աﬔնը կհանգեցնի նրան, որ թաղամասը կդառնա նաև «կենդանի մարﬕն»։

- Ի՞նչ ﬕտում ունի այս ծրագիրը։

- Ամբողջ ծրագիրը ﬕտված է ևս ﬔկ զարկ հաղորդելու Հայաստանում մշակութային զբոսաշրջությանը։ Սա կարող է օրինակ ծառայել այն զբոսաշրջիկների համար, ովքեր կարճ ժամանակով են գալիս ﬔր երկիր։ Այսինքն՝ այստեղ կարող են տպավորություն ստանալ այն իսկականից, ինչը ներկայացված է Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում։ Տուրիստական հոսքերը ﬔր ծրագրի շնորհիվ կարող են ավելանալ, և այստեղ բոլոր այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի ժողովրդի մշակույթին։ Մտադրություն կա, որպեսզի լինեն նաև տաղավարներ, որտեղ կցուցադրվեն Հայաստանի ﬕ շարք շրջանների խոհանոցներ։

- Ի՞նչ հեռավորությամբ է թաղամասը գտնվում Երևանի կենտրոնից։

- Երևանի Հանրապետության հրապարակից և «Զվարթնոց» օդանավակայանից գտնվում է ﬔքենայով 10 րոպե ընթացքի հեռավորությամբ։ Գտնվում է տարանցիկ ﬕ հատվածում, որը հասանելի է տարբեր տուրիստական հոսքերի տեղաշարժի համար։ Որպեսզի զբոսաշրջիկը Հայաստանից ﬔկնելու վերջին պահին ևս կարողանա ինչ-որ բանի հետ ծանոթանալ։
Հնարավոր է, դա էլ առիթ հանդիսանա, որ նա հաջորդ անգամ այցելի Հայաստան, արդեն ավելի մանրամասն ուսուﬓասիրի տվյալ շրջանը կամ շրջանները։

- Դեպի ազգագրական թաղամաս կառուցվելո՞ւ են, արդյոք, նոր փողոցներ։

- Իհարկե, լինելու են նաև նոր փողոցներ։ Օրինակ՝ դեպի «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի տանող ճանապարհը նախատեսվում է երկարացնել և հասցնել ﬕնչև այդ թաղամասը։ Թաղամասն էլ իր հերթին կունենա սեփական ավտոկայանատեղի 750 կամ ավելի ավտոﬔքենայի համար։ Հնարավորություն կա նաև կապ ստեղծել Մոնթե Մելքոնյան պողոտայի հետ։

- Ովքե՞ր են ներդրողները և մոտավորապես որքա՞ն է արժենալու այս նախագիծը։

- Ներկա պահին ﬔնք մշակել ենք այս ներդրումային ծրագիրը և նոր ենք ներկայացնում հանրությանը, հենց այն նպատակով, որպեսզի ներդրողներ ներգրավենք։ Դեռ այս ծրագրի շրջանակում ներդրողներ չկան, որովհետև մոտ 2 աﬕս առաջ է ներկայացվել։ Ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 98 մլն դոլար։ Այժմ բանակցություններ են տարվում հնարավոր ներդրողների հետ։