ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.02.2017

Նոյ թաղամասը կարժենա $ 100 մլն

13.02.2017; http://www.mediamax.am/am/news/yerevan/22169/

Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության կողմից մշակվել ու կառավարությանն է ներկայացվել
«Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:
Ծրագրի շուրջ բանակցություններ են տարվում հնարավոր ներդրողների հետ: Ներդրման ծավալը կազմում է $ 100 մլն:


Ներդրումային ծրագրի մանրամասները Մեդիամաքսը պարզել է` զրուցելով վարչության մասնագետ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանի հետ:
Ծրագրով նախատեսվում է «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի հետեւի հատվածում` Դալմայի այգիներին հարող տարածքում, կառուցել նոր էթնոթաղամաս:


«Կառուցապատվելու է շուրջ 9.2 հա տարածքով եւ 150 հազար քմ ընդհանուր մակերեսով թաղամաս: Այնտեղ ներկայացվելու են Հայաստանի տարբեր շրջանների (Սյունիք, Շիրակ, Լոռի եւ այլն) ազգագրական ոճի ճարտարապետական կառույցներ»,- նշել է ճարտարապետը:
Նախատեսված է մշակել փողոցների այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ներկայացնել գորգագործություն, նկարչություն, հին ձեռագրերի ցուցադրություն: Թաղամասում կլինեն նաեւ թանգարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր:


Ակնկալվում է, որ ծրագիրը դերակատարություն կունենա մշակութային տուրիզմի զարգացման գործում:


Արտավազդ Թարխանյանն ասել է, որ թաղամասի էսքիզների ստեղծմանը մասնակցել են Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ուսանողները: