ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.02.2017

Վարչապետի հանձնարարականի հետքերով. Ի՞նչ է արվել Երևանում գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու համար

07/02/2017; http://www.aysor.am/am/news/2017/02/07/%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE/1207502

2016 թվականի նոյեմբերի 10-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը:


«Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար», - նշել էր Կ. Կարապետյանը:


Aysor.am-ը պատասխանատու մարմիններից հետաքրքվել է՝ մինչև այժմ ինչ աշխատանքներ են կատարվել վարչապետի հանձնարարականի վերաբերյալ։

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության՝ առևտրի և շուկաների կարգավորման վարչության սպառողական շուկայի կարգավորման բաժնի պետ Նաիրա Մուշեղյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ նախապատրաստվել է օրենսդրական փաթեթ, որն իր մեջ ներառում է առևտրի ու ծառայությունների օրենքի փոփոխություն, վարչական իրավախախտումների օրենքի փոփոխություն, ՏԻՄ օրենքի փոփոխություն։


«Առաջին էտապում մենք փորձում ենք սահմանել հստակ կարգավորումներ, որ բոլոր գործողները գան օրենսդրական կարգավորման դաշտ, երկրորդ պահանջն, արդեն, նոր ստեղծվողների համար է. նոր ստեղծվողները պետք է տեղաբաշխվեն բնակելի տարածքներից 400 մետր հեռու», - ասաց Ն. Մուշեղյանը։


Նա նշեց, որ նախագծի վերաբերյալ շատ հակասական կարծիքներ են եղել։
«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հնարավորինս փոփոխությունն անցնցում լինի։ Ակումբների հիմնադրողները բավականին մեծ ներդրումներ են արել ու եթե հիմա ասենք՝ փակի, գնա քաղաքից դուրս, այդպես ճիշտ չէ։ Մենք պետք է սահմանենք պահանջներ, որ այսօր գործողները գան պահանջների դաշտ, իսկ նոր ստեղծվողներն էլ արդեն տեղակայվեն բնակելի տարածքներից 400 մետր հեռավորության վրա», - նշեց Ն. Մուշեղյանը։


Նրա խոսքով՝ գործունեություն իրականացնող շուրջ 12 բիզնեսներին՝ «Օմեգա», «Մեցցո» և այլն անհատական ուղարկել են նախագիծը, բայց դեռ լռություն է տիրում։


«Նախագիծը դեռ շատ հում է, հիմա սկզբնական փուլն է ուսումնասիրության։ Շահագրգիռ մարմինների հետ պետք է նորից քննարկում իրականացվի, այդ թվում, Երևանի քաղաքապետարանի։ Մեր ամբողջ նպատակն այն է, որ այս ամբողջ փոփոխությունները բիզնեսի համար անցնում լինեն», - ընդգծեց առևտրի և շուկաների կարգավորման վարչության սպառողական շուկայի կարգավորման բաժնի պետը։


Քաղաքաշինության պետական կոմիտեն իր առաջարկները 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
«Առաջարկվել է բացառել բազմաբնակարան շենքերում կամ բազմաբնակարան շենքերի, բնակելի տների, կրթական, մշակութային և առողջապահական օբյեկտների հարևանությամբ (առնվազն 200 մ շառավղով) գիշերային ակումբների գործունեությունը, իսկ գործունեությունը թույլատրել առնվազն 200 մ հեռավորության վրա գտնվող մեկուսի շինություններում, կամ ժամանցի համար նախատեսված այլ շինությունների (հյուրանոց, ռեստորան, մոթել, ակումբ, խաղատուն և այլն) ներսում», - Aysor.am-ին փոխանցեցին քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։


Նշենք, որ արդեն իսկ գործող գիշերային ակումբների գործունեությունն այլ վայր տեղափոխելու կամ տվյալ վայրում գործունեությունն այլ տեսակով փոխարինելու համար սահմանվել է ժամկետ՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:


Քաղաքաշինության պետական կոմիտեից հայտնեցին, որ վերը նշված քայլերն իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել համայնքի բազմաբնակարան շենքերում կամ բազմաբնակարան շենքերի, բնակելի տների, կրթական, մշակութային և առողջապահական օբյեկտների հարևանությամբ (200մ շառավղով) գործող գիշերային ակումբների փաստագրում, առաջարկել համապատասխան թույլտվության համաձայն գործունեություն ծավալած տնտեսվարողներին՝ սահմանված ժամկետում իրենց միջոցների հաշվին գործունեությունը տեղափոխել այլ վայր կամ տվյալ վայրում կազմակերպել այլ գործունեություն։


ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունից Aysor.am-ին փոխանցեցին, որ վարչապետ Կարապետյանի հանձնարարականի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարության աշխատակազմ։