ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.02.2017

ՀՀ քաղաքաշինության պետական կոﬕտեն ներկայացրել է շուրջ 105 մլն դոլարի իրատեսական ներդրումային ծրագրեր

08.02.17; https://armenpress.am/arm/news/877863/hh-qaxaqashinutyan-petakan-komiten-nerkayacrel-e-shurj.html

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոﬕտեն կառավարություն է ներկայացրել կառուցապատման ներդրումային փաթեթները: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոﬕտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ կառավարությունում բազմաթիվ հարթակներում քննարկուﬓեր են եղել, և Կոﬕտեի ներկայացրած ծրագրերից 2017 թվականի համար ամբողջապես իրատեսական են համարվել մոտ 105 մլն ԱՄՆ դոլարի քաղաքաշինական ներդրումային ծրագրերը, որոնց ﬔջ ներառված չեն այս պահին քաղաքապետարանի կողﬕց իրականացվող շինարարական ակտիվ փուլում գտնվող աշխատանքները: Նարեկ Սարգսյանի խոսքով` իրենք հետևողական են նոր ստեղծվող ծրագրերին, որոնց քանակը շուրջ 3 տասնյակ է: Նա նաև նշեց, որ կառավարություն ներկայացրած իրենց ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ 235 մլն դոլար էր, որը, իր խորին համոզմամբ, ամբողջապես իրատեսական էր, սակայն, քանի որ չկան պատրաստի փաստաթղթեր և ﬕանշանակ համարվող ծրագրեր, այդ պատճառով ընտրվել են 105 մլն դոլար արժողությամբ կասկած չհարուցող ծրագրերը:


«Ընդ որում, նախատեսված 105 մլն ներդրումային ծրագրերից ակնկալում ենք, որ այդ թիվը ոչ թե կնվազի այլ կավելանա, քանի որ վերջին 4-5 ամսում բազմաթիվ բանակցություններ են տարվել տասնյակ ներդրողների հետ, քննարկվել են նրանց հուզող խնդիրները: Այդ ծրագրերի մոտ 50 տոկոսը կկազﬔն բնակարանաշինության աշխատանքները, իսկ ﬓացած 50 տոկոսը` հյուրանոցային և հասարակական բնույթի այլ շինարարությունները»,- ասաց կոﬕտեի նախագահը` հավելելով, որ պետական բյուջեի հաշվին նախատեսված ծրագրերը կազﬔլու են ընդաﬔնը 5 տոկոս, իսկ ﬓացածը լինելու են մասնավոր ներդրողների կողﬕց:


Սարգսյանի ներկայացմամբ` ընդհանուր ծրագրի մոտ 53 տոկոսն իրականացնելու են տեղացի, իսկ 47 տոկոսը օտարերկրացի ներդրողները: Նրա խոսքով` կան նաև մշակված ծրագրեր, որոնք դեռևս ներդրողներ չունեն: Վերջինների ներդրման նպատակով ակտիվ աշխատում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարությունը, դիվանագիտական կառույցները:


«Նոր մոտեցում ենք առաջարկել ներդրողներին, կարող եմ ասել, որ նրանք շատ ոգևորված են այդ մոտեցուﬕց: Խնդիրն այն է, որ ﬔնք ներդրողներին առաջարկում ենք կնքել եռակողմ պայմանագրեր` Քաղաքաշինության պետական կոﬕտեի, Երևանի քաղաքապետարանի հետ, և եթե այլ ոլորտների, մասնավորապես, շինարարական արտադրանքի ներմուծման համար համագործակցության կարիք կա, ապա կարելի է նաև պայմանավորվել Տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության հետ: Այսինքն՝ եռակողմ կամ քառակողմ պայմանագրեր՝ սկսած 500 հազար դոլարից ﬕնչև տասնյակ ﬕլիոնավոր դոլարներ: Առաջարկում ենք ﬔզ վրա վերցնել ներդրողներին աջակցելու պատասխանատվությունը»,- ընդգծեց Նարեկ Սարգսյանը` ավելացնելով, որ այդ հանգամանքը դրական է ընդունվել նաև ներդրողների կողﬕց, իսկ իր ժամանակի 90 տոկոսն անցնում է ներդրողների հետ անձամբ հանդիպելու և բոլոր հարցերը քննարկելու վրա:


Նրա խոսքով` շինարարության ճյուղում ներդրողների համար Հայաստանը գրավիչ երկիր է` վստահեցնելով, որ վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերացել են նաև անբարեխիղճ կառուցապատողների և մարդկանց բնակարաններից դուրս ﬓալու հետ կապված ռիսկերը:


Վերջում նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո շինարարական ոլորտում ներդրուﬓերն էլ ավելի կավելանան: