Երևանի կենտրոնի մասին օրենքով նախատեսվում է կառուցապատման խտության գործակից. Ն. Սարգսյան
08.02.17; http://www.slaq.am/arm/news/1157102/
«Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Երևանի կենտրոնի մասին օրենքին: Այժմ այն պետք է մտնի Ազգային ժողովի օրակարգ: Կասկած չունեմ, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի»,- այսօր ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Հարցին, թե ե՞րբ է արգելվելու Երևանի կենտրոնում խիստ կառուցապատումը, նա պատասխանեց, որ այս օրենքով ամեն հարց լուծում կգտնի: Ն. Սարգսյանն ասաց, որ օրենքով նախատեսվում է առաջին անգամ կառուցապատման խտության գործակից:
«Եթե ուզում են կառուցապատում իրականացնել կենտրոնում, պետք է իմանան, որ կա սահմանափակում, իսկ կենտրոնից դուրս չկա սահմանափակում»,- ասաց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը: