ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.01.2017

Գավառի պետթատրոնի նորակառույց շենքը շահագործման կհանձնվի 2017 թվականի հունիսին

18.01.2017թ.; https://armenpress.am/arm/news/874941/gavari-pettatroni-norakaruyc-shenqy-shahagortsman-khandznvi.html

Գավառի պետթատրոնի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար այս տարի պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 100 միլիոն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Բազալտշին» ՍՊԸ տնօրեն Լյովա Մարտիրոսյանը, հատկացված միջոցներով հիմնովին կավարտվի շինարարությունը, եւ նորակառույց թատրոնի շենքն այս տարվա երկրորդ կեսին կբացի իր դռները հանդիսատեսի առջեւ:


«Դրսի աշխատանքներն ավարտված են ամբողջությամբ, մնացել է կառուցել բեմը եւ դահլիճը՝ ակուստիկայով հանդերձ: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են: Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հասցնենք շենքը հանձնել շահագործման: Արդի չափորոշիչներին համապատասխան թատրոնի շենքը անգնահատելի նվեր կլինի Գավառի թատերասեր հասարակայնությանը»,-ասաց Լ. Մարտիրոսյանը: