Հաջորդ տարի ՌԴ-ում հայկական եկեղեցիներին վերաբերող ցուցահանդեսներ կանցկացվեն
16.12.2016; http://armenpress.am/arm/news/872163/hajord-tari-rd-um-haykakan-ekexecinerin-veraberox-cucahandesner.html
Ռուսաստանում հայկական եկեղեցիների գոյության 300-ամյակին նվիրված ﬕջոցառուﬓեր կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ ռուսական քաղաքների հայկական համայնքներում: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոﬕտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թանգարանի` անցնող տարի իրականացրած ﬕջոցառուﬓերի և առաջիկա ծրագրերի մասին:
«Փետրվարին Սանկտ Պետերբուրգի Կրոնների պատմության թանգարանը ﬔզ մոտ ներկայացրեց Երուսաղեﬕ հայկական և ռուսական սրբավայրերի հին լուսանկարների ցուցահանդեսը, որը ﬔծ արձագանք ունեցավ: Ներկայումս բանակցում ենք տվյալ թանգարանի հետ հաջորդ տարի հայկական եկեղեցիների վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելու համար»,-«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` նշեց Անուշ Տեր-Մինասյանը:
Թանգարանում տարվա ընթացքում ներկայացվել է Ջիմ Թորոսյանի 90-ամյակին նվիրված նոստալգիկ ցուցահանդես, որը կրել է «Հիմա կգամ» խորագիրը: Իրականացվել է նաև Հայաստանի երրորդ Հանրապետության ճարտարապետությանը վերաբերող ցուցահանդես, որտեղ պարզ արտահայտվել են ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերուﬓերն ու թերացուﬓերը:
Այդ ցուցահանդեսից երեք նախագիծ` Նարեկ Սարգսյանի «Կառավարական նոր տունը», Լևոն Վարդանյանի արվեստանոցի աշխատանքներից ﬔկը և «Ստորակետ» արվեստանոցի գործերը, ներկայացվել են «Զոդչեստվո» հեղինակավոր մրցույթ փառատոնին: Նարեկ Սարգսյանի «Կառավարական նոր տունը» ստացել է «Տարվա լավագույն արտասահմանյան նախագիծ» պատվավոր մրցանակը:
Տնօրենն ընդգծեց, որ այս տարի է իրականացվել նաև երկու տարին ﬔկ անգամ անցկացվող «Երևանյան բիենալե» ցուցահանդեսը: Այն հնարավորություն է տալիս ճարտարապետներին ծանոթանալ ﬕմյանց աշխատանքներին:
Հաջորդ տարի թանգարան-ինստիտուտը նախատեսում է Հյուսիսային պողոտային վերաբերող նախագիծ իրականացնել:
«Պողոտայի շուրջ ﬕշտ բուռն քննարկուﬓեր են եղել, սակայն ոչ բավարար տեղեկություններ տարածքի և կառույցների մասին: Մեր նպատակը` հանրությանը ավելի մանրամասն տեղեկություն հաղորդելն ու իրողությանը ծանոթացնելն է:
Ցուցահանդեսը կոչվելու է «Հյուսիսային պողոտան երեկ, այսօր, վաղը»,- ընդգծեց Անուշ Տեր-Մինասյանը:
2016 թվականին Հայաստան են այցելել բազմաթիվ ճարտարապետներ, օրինակ` թղթի ճարտարապետության հիﬓադիրներից ﬔկը` Ալեքսանդր Բրոդսկին, որի վարպետության դասին բազմաթիվ մարդիկ են ներկա եղել:
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի առաջին կուրսում արված գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը նույնպես բացվել է Թամանյանի թանգարան-ինստիտուտում: Քաղաքաշինության կոﬕտեն պատրաստվում է քառօրյա պատերազմում զոհված ճարտարապետ տղաների աշխատանքների գրքույկ հրատարակել:
Տնօրենը շեշտեց, որ իրականացվող ցուցահանդեսները բազմաթիվ են, սակայն թանգարան-ինստիտուտին անհրաժեշտ է մշտական ցուցադրություն, որի համար բավարար սրահներ չկան: «Եթե լինի մշտական ցուցադրություն կարծում եմ` տուրիստական գործակալությունները օտարերկրացիներին առաջին հերթին կբերեն ﬔզ մոտ: Ցանկալի է հայկական եկեղեցիներին վերաբերող ցուցահանդեսներ կանցկացվեն ճարտարապետությանը նվիրված առանձին սրահ ունենա»,-նշեց նա:
Տնօրենը հույս հայտնեց, որ թանգարանային նոր շենք ունենալու դեպքում այն կդառնա Երևանի կարևորագույն և հաճախ այցելվող վայրը: