ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.11.2016

Երեք երնեկ մի տեղում

30.11.2016; http://www.armeniatv.am/hy/59516-59516

Քաղաքաշինական 15 ներդրումային փաթեթների համար բանակցություններ են տարվում ներդրողների հետ:


Ինչպիսին է լինելու 33-րդ թաղամասը` Ֆիրդուսի շուկայի տարածքը: Գայթակղիչ է հենց անունից սկսած` Թամանյանի հատակագծով նախատեսված Հարավային պողոտա, Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Մակետում` հասարակական ու սպասարկման օբյեկտներից բացի, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ:


Ճարտարապետ Թարխանյանը հատկապես երկու հանգամանք է ընդգծում` 55 հեկտարի միայն 37 տոկոսն են կառուցապատելու: Դա նշանակում է, որ տարածքի կեսից ավելին հանրային է լինելու` այգիներ, պուրակներ: Մյուս պայմանը, որ ոչ մի դեպքում չի խախտվելու` հուշարձան շենքերն են: Դրանք իրացման գոտուց դուրս են:


33-րդ թաղամասի կառուցապատումը քաղաքաշինության կոմիտեի ներդրումային ծրագրերում առաջնային է: Պետք է ավարտեն 5 տարում: Հիմա կոմիտեն ակտիվ բանակցային փուլում է ներդրողների հետ: Հարավային պողոտա կառուցելը 300 միլիոն դոլար կարժենա:


Առաջնային մյուս նախագիծը մի թաղամասի կառուցում է, որը կանվանեն Նոյ: Դա էլ կլինի Դալմայի հարակից տարածքում: Այն նախագծելիս այնպես են հաշվարկել, որ երեք երնեկ մի տեղում լինի` ներդրողների հոսք լինի, տուրիզմը զարգանա, վերջնական արդյունքում էլ` տնտեսական աճն ակնհայտ լինի: Լուծումը մեկն է` թաղամասը կլինի ազգագրական:


Հնագույն որ քաղաքի տեսքով կլինի ազգագրական Նոյը, առայժմ չի հրապարակվում: Ճարտարապետի ձեռքի նախագծերից երևում է միայն, որ այդտեղ արվեստանոցներ էլ կլինեն, թանգարաններ էլ, նաև հյուրատներ: Նոր թաղամասում ամեն մեկը հոգեհարազատ անկյուն կգտնի` ներկայացված կլինեն բոլոր մարզերը:


Նոյը սկսել-ավարտելու համար 150 միլիոն դոլար կպահանջվի: Այս նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել` և տեղական, և միջազգային ներդրողների շրջանում: Եվս 15 ներդրումային փաթեթները քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի սեղանին են: Որ ծրագիրը երբ կսկսեն, երբ կավարտեն, ինչ գումարով, տնտեսական ինչ էֆֆեկտ կապահովվի` բոլոր հարցերի պատասխանները կտրվեն կառավարությունում` առաջիկայում: