ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.05.2016

2015-ին ավարտված օբյեկտների քանակը կազմել է մոտ 50%, 16-ին դա կազմելու է 63%. Քաղաքաշինության նախարար

30.05.2016; http://www.tert.am/am/news/2016/05/30/Urban/2035253

2015թ-ի բյուջեի կատարողականին քննարկմանը Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց իր ոլորտի հաշվետվությունը՝ նշելով. 2015թ-ին նախարարությանը տրվել է 13 մլրդ դրամ, որից 7,246 մլն-ը կապիտալ ծախսերի համար, 1,200-ը՝ ընթացիկ ծախսերի, 4,600 մլն դրամը` պետական ծառայողներին բնակարաններով ծրագրի իրականացման համար:

«2015թ-ին իրականացվել է կրթական, մարզական կառույցների հիմնանորոգում, կառուցում, մշակութային օբյեկտների հիմնանորոգում, կառուցում, առողջապահական օբյեկտների, վարչական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օբյեկտների 18 նախագծային աշխատանքներ»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ 130 մլն դրամ տնտեսված միջոցներ են, որից 88 մլն-ը վերադարձվել է բյուջե:


Բացի այդ, ըստ նրա, կապալառուների հետ պայմանագրեր են խզվել, և նրանց կողմից թերի աշխատանքների կատման համար չի իրացվել 211մլն դրամ:

«Ընդհանուր առմամբ պետբյուջե է մուտքագրվել լիցենզիաների մասով 310 մլն դրամ և պետական քաղաքաշինական տեսչության կողմից՝ մոտ 48 մլն դրամ: Այսպիսով՝ նախորդ տարիների ցուցանիշերի հետ համեմատած 2014-ին, ընդհանուր առմամբ, ավարտվող օբյեկտների քանակը կազմել է 38%, 2015-ին ավարտված օբյեկտների քանակը կազմել է մոտ 50%, 16-ին դա կազմելու է 63%»,-ասաց նա: