ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.05.2016

Նախարար. Վթարային բնակելի շենքերի համար կարող են նոր վարկեր պահանջվել

18.05.2016; http://news.am/arm/news/327815.html

Վթարային բնակելի շենքերի համար կարող են նոր վարկեր պահանջվել: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:


Հանրապետությունում բարձրագույն՝ 4-րդ կարգի ավելի քան 20 վթարային բնակելի շենք կա: Հարկ կլինի վերաբնակեցնել ավելի քան 700 ընտանիքի, 50 հազար քառակուսի մետր բնակտարածքում: Այս ամենի համար շուրջ 10 մլրդ դրամ է պետք (21 մլն դոլար - խմբ.):


3-րդ կարգի վթարային շենքերի համար շուրջ 400 մլն դոլար է անհրաժեշտ, քանի որ այդպիսի շենքերի թիվը շատ ավելին է:


Այս շենքերի խնդիրն անհրաժեշտ է լուծել առանց հապաղելու, քանի որ դրանք սպառնում են բնակիչների անվտանգությանը: Նախարարությունը հանդիպումներ է ունեցել նորագույն տեխնոլոգիաների մատակարարների հետ, բայց նշված գների առումով զգալի փոփոխություններ չեն գրանցվել:
Այս տարի, մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ, Կառավարության անդամներն այցելել են Ապարան քաղաքի այդպիսի մի շենք. նոր նախագիծն արդեն պատրաստ է:


«Ընդհանուր առմամբ, սա հենց այն դեպքն է, երբ չի կարելի բացառել նոր վարկերի անհրաժեշտությունը: Չի կարելի մարդկանց ստիպել սպասել, երբ խոսքը նրանց կյանքի եւ անվտանգության մասին է»,- հայտարարել է նախարարը: