ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.04.2016

ՔԱՂԱՔՆ ՈՒՆԻ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ

23.04.2016; http://www.armworld.am/detail.php?paperid=5296&pageid=161262&lang=

Դրան պետք է համակերպվեն բոլորը
   
Ժամանակ առ ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում քանդել մի որեւէ շինություն՝ դրա տեղում ինչ-որ այլ բան կառուցելու կամ ճանապարհ բացելու համար, մեզանում թեժ վեճեր են բռնկվում։ Եվ խոսքը տվյալ դեպքում ինչ-որ պատմական արժեք ներկայացնող շենքերի մասին չէ։ Ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ դա մասնավոր սեփականությո՛ւն է։ Այն սրբազան է եւ անձեռնմխելի, քանդել դա կարող է միայն բռնատիրական ռեժիմը։
  

Նման կարգի բանավեճերին հետեւող այլմոլորակայինը կարող էր կասկածել, թե Երեւանը աշխարհում առաջին քաղաքն է, որ բախվել է քաղաքային տարածքի վերանախագծման խնդրին։
  

Ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Երեւանյան խնդիրների բացառիկությունն այնքան էլ բացառիկ չէ։ Եթե աշխարհի ոչ մի քաղաք չքանդեր ինչ-որ մեկին պատկանող շինությունները, ապա քաղաքի վերանախագծման միակ միջոցը կլիներ բարբարոսների ասպատակությունը։
  

Ահավասիկ ոչնչացրին հոները 447 թվականին հռոմեական մայրաքաղաքներից մեկը՝ Սերդիկան, եւ խնդրեմ, կարելի է դրա տեղում նախագծել ժամանակակից Սոֆիան։ Կարող է օգնել նաեւ դաշնակիցների կողմից Դրեզդենի ռմբակոծումը։ Իսկ այնպես, առանց ռմբակոծման ու բարբարոսների, ոչ մի օրինական միջոց չկա։
  

Նման բանավեճերի ամեն մի մասնակից, որը հոգ կտանի բացել քաղաքային նախագծման (urban planning) որեւէ դասագիրք, առաջին իսկ էջում կկարդա, որ քաղաքային նախագծումը բարդ գործընթաց է։ Այն ամփոփված է շինությունների առկա սեփականատերերի շահերի, ներդրողների շահերի եւ ընդհանրապես քաղաքի շահերի միջեւ փոխզիջում գտնելու մեջ։
  

Ամենապարզ կանոնն այն է, որ այն շենքերը, որոնց նկատմամբ կա սեփականության իրավունք, նույնպես կարելի է քանդել։ Ըստ որում՝ դրանք սեփականատիրոջ կամքին հակառակ կարելի է քանդել ամենազարգացած երկրներում, եւ սեփականատերն այդ տանուլ կտա դատարանում։
  

Այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ում. մի երկրում, որն անշուշտ հարգում է մասնավոր սեփականությունը։ Այլ հարց է, որ սահմանադրության Հինգերորդ շտկումն ասում է. ոչ մի սեփականություն չի կարող վերցվել հասարակական օգտագործման համար առանց փոխհատուցման։ Իսկ հասարակական օգտագործման համար մասնավոր սեփականությունը վերցնելու քաղաքային եւ ֆեդերալ իշխանությունների իրավունքը կոչում են հատուկ տերմինով՝ Eminent domain։ ԱՄՆ-ում, եթե դա անհրաժեշտ է, քանդում են ամեն ինչ, խարխուլ խրճիթից մինչեւ երկնաքեր։ Օրինակ, Oklahoma Biltmore 33-հարկանի հյուրանոցը քանդեցին 1977 թվականին, պարզապես որպես քաղաքային զարգացմանը խանգարող շինություն։ Բնականաբար սեփականատերերին փոխհատուցում վճարեցին։
  

Եվրոպայում գործնականում բոլոր խոշոր քաղաքները, հատկապես մայրաքաղաքները, անցել են քաղաքային ավանդական միջավայրի լիակատար քանդման փուլով։ Դասական օրինակ է Փարիզը։ Ժամանակակից Փարիզը, բացի Փարիզի Աստվածամոր տաճարից, Լուվրից եւ այլն, պարզապես ոչ մի կապ չունի միջնադարյան Փարիզի հետ։ Այն ամենը, ինչն ընդունված է համարել Փարիզի խորհրդանիշ. Բուլոնյան անտառը, Վինսենս զբոսայգին, Օպերան, իսկ գլխավորը՝ փարիզյան ճեմուղիները, ստեղծվել է ճարտարապետ Հաուսմանի կողմից Նապոլեոն III-ի հրամանով։
  

Չար լեզուները մեղադրում էին Հաուսմանին, թե նրա ճեմուղիները կատարում են նույն դերը, ինչ որ հռոմեական ռազմական ճանապարհները։ Դրանք կառուցված են, որպեսզի իշխանությունները հնարավորություն ունենան արագ փոխադրել զորքերը հերթական հեղափոխությունը ճնշելու համար։ Եվ չար լեզուները միանգամայն իրավացի էին։ Հետո՞ ինչ։
  

Այն, ինչ տեղի էր ունենում Փարիզում ու Լոնդոնում XIX դարում, ներկայումս տեղի է ունենում ասիական բազմաթիվ քաղաքներում. Կահիրեում, Մանիլայում, Բանգկոկում եւ այլն։
  

Քաղաքը շենքերի միագումար չէ, այլ մեկ ամբողջություն։ Քաղաքում չի կարելի կառուցել շենքերը, ասենք, փողոցի լայնքով։ Իսկ եթե դրանք կառուցված են, ապա պետք է քանդել։
  

Քաղաքն իրավունք ունի քանդել մասնավոր սեփականությունը հասարակական օգուտի համար։ Եվ դրա հետ պետք է համակերպվեն բոլորը։