ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.12.2015

Կառավարությունը 5 տարում կավարտի Հայաստանի բոլոր քաղաքների եւ գյուղերի գլխավոր հատակագծերը

14.12.2015; www.news.am

Հայաստանի կառավարությունը 5 տարվա ընթացքում կավարտի հանրապետության բոլոր քաղաքների եւ գյուղերի գլխավոր հատակագծերի մշակումը: Այս մասին դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովում հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի:

Հայաստանի բնակավայրերի մեծ մասը, հատկապես՝ գյուղական, գլխավոր հատակագծեր չունեն: Դա հանգեցնում է քաոսային կառուցապատումների:

49 քաղաքներից գլխավոր հատակագծեր ունեն 43-ը, իսկ 866 գյուղական համայնքներից՝ ընդամենը 52-ը: Այդ հատակագծերի մեծ մասը կազմվել է 2004-2007 թ.թ. պետբյուջեի միջոցների հաշվին:

Հիմա առաջարկվում է գլխավոր հատակագծեր մշակել բնակավայրերի խմբերի համար, որոնց միավորումը կախված կլինի տնտեսական եւ տրանսպորտային կապերից: Մի դեպքում դրանց թիվը կարող է 20-ը լինել, մյուս դեպքում՝ 3-5-ը:

Գլխավոր հատակագծերի կազմման միջոցների մեծ մասը կտրամադրի Կառավարությունը, ընդ որում, այս մոտեցման դեպքում ծախսերը զգալիորեն կկրճատվեն: Եթե հիմա աշխատանքների ընդհանուր ֆոնդը գնահատվում է 4.5-5 մլրդ դրամ, ապա գոտիավորման դեպքում կարելի է ծախսերը կրճատել մինչեւ 1.5 մլրդ-ի: