ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.09.2015

Հայաստանում անավարտ շինարարության օբյեկտ մնացած 230 շենքերը կարող են դառնալ բնակելի

16.09.2015; www.armenpress.am

Հայաստանում հաշվառված է երրորդ կարգի վթարային 450 շենք, դրան զուգահեռ կա, պետական ու համայնքային սեփականություն և անավարտ շինարարության օբյեկտ հանդիսացող 230 շենք: Երրորդ կարգի վթարային շենքերի ամրացման ծախսեր բյուջեով նախատեսված չեն: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` անդրադառնալով ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցադրմանը, թե ինչ է արվում Գյումրիում 88 տարբեր վթարայնության բազաբնակարանների ամրացման համար:

«Մեկ շաբաթ առաջ կառավարությունը գումար տրամադրեց, որ նշյալ անավարտ շենքերի վերաբերյալ մշակվի տեխնիկական եզրակացություն, որի հիման վրա կմշակվի ծրագիր, թե այդ շենքերն ինչպես օգտագործենք: Դրանք պետք է կիրառվեն սոցիալական ուղղվածության խնդիրների լուծման համար, ինչպես օրինակ, սոցիալական կենտրոններ կառուցելու: Այդ շենքերը մոտ 150 հազար քառակուսի մետր տարածք կարող են ապահովել, ու, եթե մենք ոչինչ չփոխենք ու պահպանենք եղածը, բավական թիվ է: Մեր մշակումներից հետո կարող ենք գնահատական տալ ձեր ասած խնդրի առնչությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով` Շիրակի մարզպետարանին խնդիրագիր է ներկայացվել վթարային շենքերի տեղակայումը նշելու համար, որպեսզի ներդրումային ծրագրերի միջոցով փորձեն հարցը լուծել: «Նաև դիմել ենք տարբեր կառուցապատողների, որ մեզ տրամադրեն արագ հավաքման ամենանոր տեխնոլոգիաներով կառուցվող տնաշինական ծառայություներ. նման տները քիչ գումարային ռեսուրսներ են պահանջ ում, նաև արագ են կառուցվում: Վերջ երս մեր շվեցարահայ ներդրողները տեղեկացրին, որ շուտով այդպիսի տնաշինական կոմբիանտ է կառուցվելու»,- հայտնեց քաղաքաշինության նախարարը:

Նա ավելացրեց նաև, որ Լոռիում և Տավուշում ուսումնասիրություն են իրականացնում այն արտադրական օբյեկտների վերաբերյալ, որոնք սեփականաշնորհված են, բայց չեն օգտագործվում: «Աշխարհում նմանատիպ փորձ կա, որ դրանք արագ կառուցման միջ ոցով դառնում են երկարաժամկետ կացարաններ: Բոլոր ուղղություններով փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում գտնել արդյունավետ լուծումներ»,- հավելեց Նարեկ Սարգսյանը: