ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.06.2015

Նախարարության տրամադրած լիցենզիան վերելակի շահագործման հիմք չէ

05.06.2015; www.a1plus.am

Ի պատասխան՝ «Ա1+»-ի հարցման, թե ի՞նչ կարգով են լիցենզավորվում վերելակներ տրամադրող ընկերությունները, Քաղաքաշինության նախարարությունը պատասխանել է, որ կառավարության «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» հուլիսի 2009 թվականի N 777-Ն որոշման 5-րդ կետի համաձայն՝ «Անձը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցանկացած ոլորտում կարող է զբաղվել շինարարության իրականացման գործունեությամբ, եթե նա ստացել է շինարարության իրականացման գործունեության լիցենզիա և լիցենզիային կից համապատասխան ոլորտի աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի լիցենզիայի ներդիր»։

Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ հետևյալ ոլորտների՝

1) բնակելի, հասարակական և արտադրական
2) տրանսպորտային
3) հիդրոտեխնիկական
4) էներգետիկ
5) կապի

Էներգետիկ ոլորտի լիցենզիան ներառում է շենքի շահագործումն ապահովող ճարտարագիտական համակարգերի՝ էլեկտրական, ջրմուղ-կոյուղու, գազամատակարարման, ջերմամատակարարման համակարգերի, ջեռուցման, օդափոխման, վերելակների եւ այլ սարքավորումների հավաքակցման աշխատանքները։ Այս համատեքստում է նաև վերելակների մոնտաժման աշխատանքը։

Քաղաքաշինության նախարարությունը, սակայն նշել, որ միայն այդ լիցենզիայով վերելակի շահագործումն անհնար է. «Համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից իրականացվելուց հետո, որպես պարտադիր պայման, վերելակը պետք է ունենա ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը, առանց որի շենքի հանձնումն ու ավարտական ակտի ստացումը հնարավոր չէ»,- նշված է նամակում։